Տնտեսություն
Պետեր Մադյար. «Հարստության հարկը» կգործի 2027-ից՝ մինչև 1,5% դրույքաչափով
Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը հայտարարել է, որ 2027 թվականի հունվարի 1-ից երկրի ամենահարուստ քաղաքացիների համար կսահմանվի ունեցվածքի հարկ։ Այդ մասին նա հայտնել է Facebook-ում հրապարակված տեսաուղերձում, փոխանցում է Bloomberg-ը։
Նոր հարկը կվերաբերի 1 միլիարդ ֆորինտից՝ մոտ 3,1 միլիոն ԱՄՆ դոլարից, ավելի արժեք ունեցող ակտիվներին։ Դրույքաչափը կկազմի 1 տոկոս, իսկ 100 միլիարդ ֆորինտից բարձր արժեք ունեցող ակտիվների դեպքում՝ 1,5 տոկոս։
Մադյարի խոսքով՝ միջոցառումը նրա նախընտրական խոստումներից էր։ Հունգարիայի իշխանություններն ակնկալում են, որ հարկի ներդրմամբ ամենահարուստ քաղաքացիները ավելի մեծ մասնակցություն կունենան պետական ծախսերի ֆինանսավորմանը։
Աղբյուր՝ 168.am