Հասարակություն

Հոկտեմբերի 6-ին գազամատակարարումը կդադարեցվի Երևանի, Վանաձորի և Լոռու մարզի մի շարք հասցեներում

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտնում է, որ հոկտեմբերի 6-ին պլանային աշխատանքների պատճառով գազամատակարարումը կդադարեցվի Երևանի Ավան վարչական շրջանի Աճառյան և Ծարավ Աղբյուրի փողոցների բազմաբնակարան շենքերում, առանձնատներում և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպություններում՝ ժամը 10:00-ից մինչև 19:00-ն։

Նույն ժամերին գազամատակարարումը կդադարեցվի նաև Վանաձորի Հերացու և Բանակի փողոցներում, Աբովյան փողոցի թիվ 1 բազմաբնակարան շենքում, Զաքարյան փողոցի թիվ 4, 6, 8, 10, 12 և 14 բազմաբնակարան շենքերում, ինչպես նաև Վարդանանց փողոցի թիվ 122 բազմաբնակարան շենքում։

Լոռու մարզի Կարմիր Աղեկ բնակավայրում գազամատակարարումը կդադարեցվի ժամը 10:00-ից մինչև 18:00-ն։

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները։

Աղբյուր՝ 168.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version