Արտաքին աշխարհ
Վարդան Ոսկանյանը՝ Ադրբեջանում քաղաքացիական հասարակության բացակայության մասին

Իրանագետ Վարդան Ոսկանյանը նշել է, որ տարածաշրջանում ամենամեծ կեղծիքներից մեկը Ադրբեջանում քաղաքացիական հասարակության և դրա ներկայացուցիչների առկայության մասին պնդումն է։
Նրա խոսքով՝ այդ երկրում նման հասարակական խավ ոչ միայն փաստացի գոյություն չունի, այլև քաղաքացիական հասարակության անվան տակ հիմնականում հանդես են գալիս վարչախմբի ղեկավարի աշխատակազմի և, հավանաբար, հատուկ ծառայությունների հետ կապ ունեցող անձինք ու «հասարակական» կազմակերպություններ։
Ոսկանյանի գնահատմամբ՝ այդ պատճառով Ադրբեջանը նաև քաղաքացիական հասարակության տեսանկյունից արհեստածին կազմավորում է։
Աղբյուր՝ 168.am