Տնտեսություն

Իլոն Մասկի կարողությունը կրկին անցել է տրիլիոն դոլարի սահմանագիծը

Forbes-ի հաղորդմամբ՝ երկուշաբթի առավոտյան Իլոն Մասկի կարողությունը կրկին գերազանցել է 1 տրիլիոն դոլարը՝ SpaceX-ի և Tesla-ի բաժնետոմսերի աճի ֆոնին։

Այսպիսով, տեխնոլոգիական մագնատը վերականգնել է տրիլիոնատիրոջ կարգավիճակը, որին առաջին անգամ հասել էր հունիսին։ Երկուշաբթի նրա կարողությունն աճել է 30,6 միլիարդ դոլարով՝ ֆոնդային շուկայի աշխատանքի վերջին օրվա՝ ուրբաթի համեմատ։

Աճը ամրապնդել է Մասկի դիրքը՝ որպես աշխարհի ամենահարուստ մարդու։ Երկրորդ տեղում Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսն է, որի կարողությունը գնահատվում է 371,5 միլիարդ դոլար։

Աղբյուր՝ 168.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version