Արցախի թատրոնը Երևանում ներկայացրեց Մուրացանի «Ռուզան․ Արցախի դուստրը» – YerevanPress
Connect with us

Ժամանց

Արցախի թատրոնը Երևանում ներկայացրեց Մուրացանի «Ռուզան․ Արցախի դուստրը»

Արցախի թատրոնը Երևանում ներկայացրեց Մուրացանի «Ռուզան․ Արցախի դուստրը»

Երևանում և Լոռիում հոկտեմբերի 4-ից անցկացվում են Մոսկվայում գործող «Դիալոգ» հասարակական կազմակերպության մշակութային օրերը։ Միջոցառումների շրջանակում Հայ-ռուսական արդի դրամայի թատրոնը, Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանի ղեկավարությամբ, մասնակցում է միջազգային «Թատերական Լոռի» փառատոնին։

Վանաձորում ներկայացվել է Ա․ Վոլոդինի «Մորուքավորի 7 կանայք» կատակերգությունը։ Նույն օրը Երևանում՝ Ս․ Սարգսյանի անվան Համազգային թատրոնի բեմում, երկրորդ անգամ ելույթ է ունեցել Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը՝ Ռուզան Խաչատրյանի ղեկավարությամբ։ Թատրոնը ներկայացրել է Մուրացանի «Ռուզան․ Արցախի դուստրը» պիեսը։

Թատրոնը Երևանում վերակազմավորվել և գործունեությունը շարունակում է 2025 թվականի օգոստոսից՝ «Դիալոգ» ՀԿ նախագահ Յուրի Նավոյանի և ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանի հանդիպման ու կնքված պայմանագրի արդյունքում։ Նրանց հովանավորությամբ թատրոնը նախկինում ներկայացրել էր Ալեքսանդր Մանասյանի «Արցախյան սիրո հեքիաթ կամ արա, պա ստի պեն կինի՞» ստեղծագործությունը՝ Արցախի բարբառով։

Թատրոնի ռեժիսոր Ռուզան Խաչատրյանի խոսքով՝ «Ռուզան»-ի ընտրությունը պատահական չէ։ Պիեսի գործողությունները հիմնականում տեղի են ունենում Հասան Ջալալ Դոլայի ամրոցում և պալատում՝ մոնղոլ-թաթարական արշավանքների ժամանակաշրջանում։ Սյուժեի կենտրոնում Հասան Ջալալ Դոլայի դուստր Ռուզանն է, որը հայրենի Խաչենը և գերեվարված ժողովրդին փրկելու համար ինքնազոհության է գնում։

Ռուզանի դերում հանդես է եկել Շողեր Սարգսյանը, Հասան Ջալալի դերում՝ Հայաստանի վաստակավոր արտիստ Շանթ Հովհաննիսյանը, իսկ թաթար զորապետ Ջոլայիի կերպարը մարմնավորել է Սարգիս Գրիգորյանը։ Ներկայացման մեջ ներգրավված են նաև Մարատ Դավթյանը և Սամվել Սարգսյանը։ Բեմադրության նկարչական ձևավորումն իրականացրել է Անտոն Քեշիշյանը, զգեստների ձևավորումը՝ Մարինե Թադևոսյանը։

Ռուզան Խաչատրյանը նշել է, որ Արցախի թատրոնի դերասանների մեծ մասը Արցախից է, և Երևանում թատրոնի վերածնունդը նրանց համար դարձել է հավատքի ու ապագայի հույսի աղբյուր։ Նրա խոսքով՝ կարևոր է չկորցնել ապրելու և տուն վերադառնալու հույսը։

«Դիալոգ»-ի մշակութային օրերի շրջանակում հոկտեմբերին նախատեսված են նաև այլ արցախյան մշակութային խմբերի ելույթներ։ Հոկտեմբերի 16-ին Հայաստանի Հովհ․ Բաղրամյանի անվան վետերանների միավորումում համերգով հանդես կգա Ստեփանակերտի «Վարարակն» երգչախումբը, իսկ Երևանի Հովհ․ Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի բեմում ելույթ կունենա «Արցախի բալիկներ» համույթը։ Հայ-ռուսական արդի դրամայի թատրոնը Հակոբ Ղազանչյանի ղեկավարությամբ մինչև հոկտեմբերի վերջը մի քանի ներկայացումներով հանդես կգա Լոռիում և Երևանում։

Աղբյուր՝ aravot.am

Սանահինում «Opel»-ը ձորակն է կողաշրջվել․ կա 1 զոհ և 5 վիրավոր
Հասարակություն8 hours ago

Սանահինում «Opel»-ը ձորակն է կողաշրջվել․ կա 1 զոհ և 5 վիրավոր

«Իրավական մեխանիզմ, որով մեզ ԵԱՏՄ-ից կհանեն, չկա»․ Վաչե Գաբրիելյան
Տնտեսություն8 hours ago

«Իրավական մեխանիզմ, որով մեզ ԵԱՏՄ-ից կհանեն, չկա»․ Վաչե Գաբրիելյան

Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 12-13-ը կմեկնի Լեհաստան
Քաղաքականություն9 hours ago

Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 12-13-ը կմեկնի Լեհաստան

«Այս պահից գործում է էներգետիկ հրադադար». Թրամփ
Քաղաքականություն9 hours ago

«Այս պահից գործում է էներգետիկ հրադադար». Թրամփ

«Այս երգեհոնը նվագելիս ինձ տանն եմ զգում». Միլկիցա Ռադովանովիչը՝ հայկական հոգևոր երաժշտության մասին
Ժամանց9 hours ago

«Այս երգեհոնը նվագելիս ինձ տանն եմ զգում». Միլկիցա Ռադովանովիչը՝ հայկական հոգևոր երաժշտության մասին

Հայ մարզիկները Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունից վերադարձել են 6 մեդալով
Սպորտ9 hours ago

Հայ մարզիկները Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունից վերադարձել են 6 մեդալով

«Մահապատիժը անընդունելի է». Լևոն XIV
Արտաքին աշխարհ9 hours ago

«Մահապատիժը անընդունելի է». Լևոն XIV

«Խմբային բոյկոտը կարող է խախտել Շերմանի օրենքը». ԱՄՆ-ը ստուգում է 5 հեռուստաալիք
Արտաքին աշխարհ9 hours ago

«Խմբային բոյկոտը կարող է խախտել Շերմանի օրենքը». ԱՄՆ-ը ստուգում է 5 հեռուստաալիք

«Թե չէ սոված կմնաս» կարծիքին դեմ եմ եղել ի սկզբանե․ Արթուր Ալիխանյան
Ժամանց9 hours ago

«Թե չէ սոված կմնաս» կարծիքին դեմ եմ եղել ի սկզբանե․ Արթուր Ալիխանյան

«Հրադադարի մասին հայտարարությունն ինձ համար նորություն էր». Զելենսկի
Քաղաքականություն9 hours ago

«Հրադադարի մասին հայտարարությունն ինձ համար նորություն էր». Զելենսկի