Տնտեսություն

Հայաստանի և Թուրքիայի պաշտոնյաները քննարկել են Գյումրի-Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնումը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Թուրքիայի Հանրապետության էլեկտրաէներգիայի հաղորդման կազմակերպության խորհրդի նախագահ և գլխավոր տնօրեն Մուսթաֆա Փուսթուի գլխավորած պատվիրակությանը։

Նախարարի հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում Գյումրի-Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման և գործարկման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

Կողմերն ընդգծել են Հայաստանի և Թուրքիայի էլեկտրաէներգետիկ համակարգերի փոխկապակցման կարևորությունը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային համագործակցության համատեքստում։

Այդ ընթացքում Թուրքիայից ժամանած պատվիրակությունը հանդիպել է նաև «Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի ղեկավար անձնակազմերի հետ։

Աղբյուր՝ yerevan.today

Ամենաընթերցվածները

Exit mobile version