Հասարակություն
Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են անձրևներ և ամպրոպներ

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալներով՝ Երևանում հոկտեմբերի 6-ին անձրև և ամպրոպ է սպասվում հիմնականում երեկոյան ժամերին, ինչպես նաև հոկտեմբերի 7-ի գիշերն ու ցերեկը, 9-ի երեկոյան և 10-ի գիշերը։ Ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կարող է հասնել 15-17 մ/վ-ի։ Հոկտեմբերի 8-ին, 9-ի գիշերը, 10-ի ցերեկը և 11-ին մայրաքաղաքում տեղումներ չեն կանխատեսվում։
Հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ սպասվում է հոկտեմբերի 6-ի ցերեկը, 7-ի գիշերն ու ցերեկը, 9-ի կեսօրից հետո և 10-ի գիշերը։ Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը որոշ հատվածներում անձրևները կարող են լինել հորդառատ։
Հոկտեմբերի 8-ին, 9-ի գիշերը, 10-ի ցերեկը և 11-ին հանրապետության տարածքում կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։ Քամին կլինի հարավարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ, իսկ ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում դրա ուժգնությունը կարող է հասնել 17-20 մ/վ-ի։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Աղբյուր՝ 168.am