Արտաքին աշխարհ
Բաքվում քննարկվել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն ու TRIPP նախագիծը

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԱՄՆ խաղաղապահ առաքելությունների գծով հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդական Արիե Լայթսթոունի հետ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։ Բայրամովը ներկայացրել է խաղաղության օրակարգի առաջմղման, ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման, տարածաշրջանային հաղորդակցությունների բացման և կայուն խաղաղության ու կայունության ամրապնդման ուղղությամբ Ադրբեջանի քայլերը, ինչպես նաև Բաքվի դիրքորոշումը։
Քննարկումների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել TRIPP նախագծին։ Ըստ ադրբեջանական կողմի՝ դրա իրականացումը կնպաստի տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական կապերի զարգացմանը, Ադրբեջանի տարածքով դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն անխոչընդոտ հաղորդակցության ապահովմանը և տարածաշրջանային տարանցման հնարավորությունների ընդլայնմանը։
Աղբյուր՝ 168.am