Արտաքին աշխարհ

Ռուբիո․ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցն այս պահին օրակարգում չէ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցն այժմ չի քննարկվում։ Այդ մասին նա ասել է Ռեյկյավիկում՝ Իսլանդիայի արտաքին գործերի նախարար Թորգերդյուր Կատրին Գյունարսդոութիրի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Ռուբիոյի խոսքով՝ Ուկրաինայի անդամակցության հարցը ՆԱՏՕ-ի օրակարգում չէ, քանի որ դրա վերաբերյալ անհրաժեշտ է փոխհամաձայնություն, իսկ որոշումը պետք է ընդունվի միաձայն։

Պետքարտուղարը նշել է, որ Վաշինգտոնն այս փուլում կենտրոնացած է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունների դադարեցման վրա։ Նա նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ը ձգտում է կառուցողական դեր ունենալ հակամարտության կարգավորման գործում։

Աղբյուր՝ 168.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version