Քաղաքականություն
«Փորձում են հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը Մոսկվայի վրա դնել». Միխայիլ Կալուգին

Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը հայտարարել է, որ Երևանը փորձում է Մոսկվայի վրա դնել Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
«Փորձերը հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը Մոսկվայի վրա դնելու՝ տեղավորվում են ներկայիս հայկական քաղաքական մտքի մի հետաքրքիր առանձնահատկության մեջ», – ասել է Կալուգինը։
Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունները փորձում են ներքաղաքական որոշումների համար պատասխանատվությունը տեղափոխել արտաքին դերակատարների վրա։
Կալուգինի հայտարարությունը հնչել է Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ Վահագն Ալեքսանյանի այն հայտարարությունից հետո, թե Գյումրիում ռուսական ռազմաբազան Հայաստանի համար, իբր, մեծ ծախս է։ Միաժամանակ, Ալեքսանյանը այդ պնդումը հիմնավորող որևէ ապացույց չի ներկայացրել։
Աղբյուր՝ 168.am