Քաղաքականություն

«Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չկա»․ Մարկո Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ այս պահին հնարավոր չէ միանշանակ ասել՝ արդյոք Ուկրաինան պետք է անդամակցի ՆԱՏՕ-ին։ Նրա խոսքով՝ ներկայում Ուկրաինայի անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին օրակարգում չէ, քանի որ դրա համար անհրաժեշտ է կոնսենսուսի և միաձայնության հասնելու գործընթաց։

Ռուբիոն նշել է, որ ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում այժմ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության դադարեցումն է։ Նա ընդգծել է, որ մարդկային կորուստների մասշտաբները ափսոսանք են առաջացնում, և ԱՄՆ-ը պատրաստ է կառուցողական դեր ունենալ պատերազմը դադարեցնելու գործում։

Միաժամանակ, պետքարտուղարը նշել է, որ Վաշինգտոնը հետևում է իրավիճակի զարգացմանը, սակայն այն ներկայում չի զարգանում այդ ուղղությամբ։

Աղբյուր՝ 168.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version