Քաղաքականություն

Ադրբեջանցու հայտնաբերման ձախողումից հետո Դավիթ Սանամյանի պաշտոնանկության պատճառը՝ ըստ «Իշխանության»

«Իշխանություն» լրատվականը հայտնում է, որ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատած զինված ադրբեջանցու հայտնաբերման և վնասազերծման գործողությանը ներգրավված է եղել նաև Ազգային անվտանգության ծառայության հակադիվերսիոն ստորաբաժանումը, որը Դավիթ Սանամյանի կուրացիայի ներքո է գտնվել։ Ըստ հրապարակման՝ ստորաբաժանումը չի կարողացել կատարել իր առջև դրված խնդիրը, ինչից հետո ԱԱԾ-ում պաշտոնանկ է արվել Դավիթ Սանամյանը։

Հրապարակման համաձայն՝ այդ ստորաբաժանումը ստեղծվել էր 44-օրյա պատերազմից հետո՝ հակադիվերսիոն ուղղվածությամբ։ Սակայն ընտրություններից առաջ Սանամյանը փոխել է դրա գործառութային նշանակությունը՝ այն վերածելով քաղաքային «զախվատ գրուպայի» և գործառույթներով մոտեցնելով ԱԱԾ «Ալֆա» ստորաբաժանմանը։

«Իշխանությունը» նշում է, որ ստորաբաժանումը նախատեսված էր ոչ թե ընդդիմադիրների դեմ գործողությունների, այլ հակառակորդի դիվերսիոն հարձակումների կանխման համար։ Միաժամանակ, ըստ հրապարակման, այն արդյունավետություն էր ցուցաբերել Տեղ գյուղի դեպքերի ժամանակ։

Պաշտոնական աղբյուրում Դավիթ Սանամյանի պաշտոնանկության պատճառների վերաբերյալ այլ մանրամասներ չեն ներկայացվում։

Աղբյուր՝ yerevan.today

Ամենաընթերցվածները

Exit mobile version