Արտաքին աշխարհ
ՌԴ ՊՆ․ 110 անօդաչու է ոչնչացվել, Մոսկվայի մարզում կա զոհ և վեց վիրավոր
Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ հոկտեմբերի 6-ին՝ ժամը 08:00-ից մինչև 20:00-ն, երկրի տարբեր շրջանների երկնքում ոչնչացվել է Ուկրաինայի զինված ուժերի 110 անօդաչու թռչող սարք։
ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ անօդաչուները խոցվել են Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի, Տուլայի, Ռյազանի, Օրյոլի, Լիպեցկի և Ռոստովի մարզերի, Մոսկվայի տարածաշրջանի, ինչպես նաև Ղրիմի Հանրապետության երկնքում։
Ավելի վաղ նախարարությունը հայտնել էր, որ նախորդ մեկ օրվա ընթացքում հատուկ ռազմական գործողության գոտում ոչնչացվել են երկու կառավարվող ավիառումբ, ամերիկյան արտադրության HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգի մեկ հրթիռ, 1750 անօդաչու և «Ֆլամինգո» տեսակի 17 թևավոր հրթիռ։
Միաժամանակ, Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը հայտնել է, որ հոկտեմբերի 6-ի առավոտյան ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս վեցը՝ վիրավորվել։
Աղբյուր՝ 168.am