Հասարակություն
Վարդաձորի դպրոցում միջադեպի առնչությամբ վարչական վարույթ է նախաձեռնվել
Գեղարքունիքի մարզի Վարդաձորի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ՀՀ կրթության տեսչական մարմինը վարչական վարույթ է նախաձեռնել։
Տեսչական մարմնի հաղորդմամբ՝ որոշումն ընդունվել է սոցիալական ցանցերում տարածված տեղեկությունների և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի գրության հիման վրա։
Վարույթի նպատակն է իրավիճակը բազմակողմանի, օբյեկտիվ և ամբողջական ուսումնասիրել, ինչպես նաև պաշտպանել դպրոցի և տվյալ դասարանի բոլոր սովորողների լավագույն շահերն ու իրավունքները։
Տեսչական մարմինը հայտնել է, որ իրավիճակը շարունակում է մնալ իր անմիջական ուշադրության կենտրոնում։ Վերահսկողական գործառույթների շրջանակում ձեռնարկվում են օրենքով նախատեսված միջոցները՝ դպրոցում անվտանգ, ապահով և կրթական չափորոշիչներին համապատասխան միջավայր պահպանելու համար։
Աղբյուր՝ yerevan.today