Քաղաքականություն
Պուտին․ Ռուս-իրանական ապրանքաշրջանառությունն աճել է ավելի քան 21 տոկոսով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքմենստանում առանձին հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Բանակցությունները կայացել են ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստից և Կասպյան բնապահպանական գագաթնաժողովից առաջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Պուտինը Փեզեշքիանին խնդրել է իր լավագույն մաղթանքները փոխանցել Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիին։
ՌԴ նախագահը նշել է, որ Ռուսաստանի և Իրանի հարաբերությունները զարգանում են դրական հունով։ Նրա խոսքով՝ երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2025 թվականի արդյունքներով աճել է ավելի քան 21 տոկոսով, իսկ այդ միտումը պահպանվել է նաև 2026 թվականի առաջին յոթ ամիսներին։
Ակնկալվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն երկկողմ համագործակցության հետագա զարգացումը և իրավիճակը Մերձավոր Արևելքում։
Պուտինի և Փեզեշքիանի նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել սեպտեմբերի սկզբին՝ Բիշքեկում, Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում։
Պուտինը հինգշաբթի երկօրյա այցով ժամանել է Թուրքմենստան։ Ուրբաթ «Ավազա» ազգային զբոսաշրջային գոտում նախատեսված են ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը և Կասպյան բնապահպանական գագաթնաժողովը, որոնց կմասնակցեն մերձկասպյան հինգ պետությունների առաջնորդները, այդ թվում՝ Իրանի նախագահը։
Աղբյուր՝ 168.am