«Մենք ուտում ենք վատ, չվերահսկվող սնունդ»․ Հարություն Մնացականյան – YerevanPress
Connect with us

Առողջություն

«Մենք ուտում ենք վատ, չվերահսկվող սնունդ»․ Հարություն Մնացականյան

«Մենք ուտում ենք վատ, չվերահսկվող սնունդ»․ Հարություն Մնացականյան

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Մնացականյանը «Ա1+»-ի հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանում գյուղմթերքի արտադրությունը պատշաճ պետական վերահսկողության տակ չէ, ինչի հետևանքով սննդամթերքում թունաքիմիկատների պարունակությունը կարող է գերազանցել թույլատրելի չափը։

Նրա խոսքով՝ գյուղացիական տնտեսություններն ու ֆերմերները թունաքիմիկատներն օգտագործում են իրենց հայեցողությամբ կամ խանութների վաճառողների խորհուրդներով՝ առանց թույլատրելի չափաբաժինները հաշվի առնելու։ «Մենք ուտում ենք վատ սնունդ, մենք ուտում ենք չվերահսկվող սնունդ»,— ասել է պատգամավորը։

Մնացականյանը նշել է, որ ինքն ամբողջ տարվա ընթացքում նախընտրում է ջերմատներում աճեցված բանջարեղենը, քանի որ այնտեղ, իր խոսքով, մասնագետները նյութերն օգտագործում են թույլատրելի սահմաններում։

Անդրադառնալով արտահանման ուղղությունների դիվերսիֆիկացմանը՝ պատգամավորը պնդել է, որ այդ գործընթացում հիմնական դերակատարներն իշխանությունները չեն եղել, այլ տնտեսվարողները։ Նա նաև ասել է, որ իր կապերի միջոցով աջակցել է բազմաթիվ տնտեսվարողների։

Մնացականյանը «մանիպուլյացիա» է որակել էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հրապարակումները, ըստ որոնց՝ 2026 թ․ հունվար-օգոստոսին Հայաստանի արտահանումը դեպի ԵՄ աճել է շուրջ 70 տոկոսով, դեպի Հնդկաստան՝ 2,1 անգամ, Չինաստան՝ 76 տոկոսով, իսկ ԱՄԷ՝ 45-46 տոկոսով։

Պատգամավորի կարծիքով՝ արտահանման աճը պետք է ներկայացնել ոչ միայն տոկոսային, այլև բացարձակ թվերով։ Նա օրինակ է բերել՝ նշելով, որ եթե արտահանման սկզբնական ծավալը կազմել է 100 հազար դոլար, ապա ևս 60 հազար դոլարի ավելացումը կնշանակի 60 տոկոս աճ։

Աղբյուր՝ aravot.am

Աղիքային դիսբակտերիոզի հիմնական նշանները՝ փքանքից մինչև սակավարյունություն
Առողջություն15 minutes ago

Աղիքային դիսբակտերիոզի հիմնական նշանները՝ փքանքից մինչև սակավարյունություն

Պետական պարգևավճարների երկրորդ փուլին հատկացվել է 5 միլիարդ դրամ
Քաղաքականություն6 hours ago

Պետական պարգևավճարների երկրորդ փուլին հատկացվել է 5 միլիարդ դրամ

Օլիվիե Ֆորը պատրաստ է հայության կենսական հարցերը պահել Ֆրանսիայի քաղաքական օրակարգում
Քաղաքականություն6 hours ago

Օլիվիե Ֆորը պատրաստ է հայության կենսական հարցերը պահել Ֆրանսիայի քաղաքական օրակարգում

Լեհաստանում դպրոցական հարձակումներից հետո 50 հազար հաստատություն է ստուգվել, 79 մարդ՝ ձերբակալվել
Հասարակություն6 hours ago

Լեհաստանում դպրոցական հարձակումներից հետո 50 հազար հաստատություն է ստուգվել, 79 մարդ՝ ձերբակալվել

«ՈւԱԶ»-ը դուրս է եկել ճանապարհից ու գլորվել ձորը․ 1 զոհ, 3 վիրավոր
Հասարակություն6 hours ago

«ՈւԱԶ»-ը դուրս է եկել ճանապարհից ու գլորվել ձորը․ 1 զոհ, 3 վիրավոր

Թուրքիան արգելափակում է Հայաստանի, Ֆրանսիան՝ Ադրբեջանի ՆԱՏՕ-ական գործընկերությունը, բայց խորացնում են պաշտպանական կապերը
Արտաքին աշխարհ6 hours ago

Թուրքիան արգելափակում է Հայաստանի, Ֆրանսիան՝ Ադրբեջանի ՆԱՏՕ-ական գործընկերությունը, բայց խորացնում են պաշտպանական կապերը

Իրանը սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանում
Արտաքին աշխարհ6 hours ago

Իրանը սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանում

Գերմանիան չի հրաժարվում Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներից՝ չնայած ԱՄՆ-ի որոշմանը
Արտաքին աշխարհ6 hours ago

Գերմանիան չի հրաժարվում Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներից՝ չնայած ԱՄՆ-ի որոշմանը

«Բողոքը դատական համակարգի դեմ է». 32-ամյա կալանավորը 25 օր հացադուլում է
Հասարակություն6 hours ago

«Բողոքը դատական համակարգի դեմ է». 32-ամյա կալանավորը 25 օր հացադուլում է

Ռոբերտ Ամստերդամը Հայ Առաքելական եկեղեցու վերաբերյալ կառավարության «զեկույցը» խայտառակություն է որակել
Քաղաքականություն6 hours ago

Ռոբերտ Ամստերդամը Հայ Առաքելական եկեղեցու վերաբերյալ կառավարության «զեկույցը» խայտառակություն է որակել