Հասարակություն
«ՈւԱԶ»-ը դուրս է եկել ճանապարհից ու գլորվել ձորը․ կա զոհ և 3 վիրավոր
Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ի սահմաններում, Լոռու մարզի Ստեփանավան-Պուշկինո ավտոճանապարհին «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվելով հայտնվել ձորում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով մեկ մարդ տեղում մահացել է, իսկ երեք տուժած տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ստեփանավան» բժշկական կենտրոն։
Աղբյուր՝ aravot.am