«Թե չէ սոված կմնաս» կարծիքին դեմ եմ եղել ի սկզբանե․ Արթուր Ալիխանյան – YerevanPress
Connect with us

Ժամանց

«Թե չէ սոված կմնաս» կարծիքին դեմ եմ եղել ի սկզբանե․ Արթուր Ալիխանյան

«Թե չէ սոված կմնաս» կարծիքին դեմ եմ եղել ի սկզբանե․ Արթուր Ալիխանյան

Երաժիշտ և պրոդյուսեր Արթուր Ալիխանյանը կարծում է, որ ռեստորաններում աշխատող երաժիշտները կարող են միաժամանակ և՛ եկամուտ ունենալ, և՛ որակյալ երաժշտություն ներկայացնել։ 168TV-ի «Ռանդևու» հաղորդաշարի ընթացքում նա դեմ է արտահայտվել այն մոտեցմանը, թե հանդիսատեսին պետք է մատուցել միայն հեշտ ընկալվող երաժշտություն՝ հակառակ դեպքում «սոված կմնաս»։

«Բազմիցս ապացուցել եմ, որ հնարավոր է ստեղծել մի երգացանկ ու միջավայր, մի մթնոլորտ, որը նաև կգնահատվի, կարելի է դրա տակ նաև պարել, գինովնալ, իհարկե, և վայելել երեկոն»,- ասել է նա։

Ալիխանյանի խոսքով՝ երաժշտական ոլորտում իր ճանապարհը սկսվել է 90-ականների դժվար տարիներին։ Այդ ժամանակ ռեստորաններում աշխատող երաժիշտները հաճախ կայուն աշխատավարձ չեն ունեցել, իսկ մեկ պատվերի դիմաց վճարը սկզբում կազմել է 500 դրամ, հետագայում՝ 5000 դրամ։

Նա պատմել է, որ ծնողները երաժշտությունը կայուն ապագայի մասնագիտություն չէին համարում, իսկ ինքը որոշ ժամանակ ընտրության առջև էր՝ բժշկությո՞ւն, թե՞ երաժշտություն։ Բանակից վերադառնալուց հետո, 20 տարեկանում, նա որոշել է հրաժարվել բժշկությունից և ամբողջությամբ զբաղվել երաժշտությամբ։

Ալիխանյանի խոսքով՝ իր կարևոր սկզբունքներից մեկը եղել է տարբերվելը։ Նա նաև նշել է, որ հայկական երգացանկում օտար երաժշտության գերակայությունը ճիշտ մոտեցում չի համարում, քանի որ Հայաստանը ունի «հրաշք երգեր», կոմպոզիտորներ և էստրադային արտիստներ։

Այս գաղափարների հիման վրա էլ, նրա խոսքով, ձևավորվել է «Ալիխանյան Պրոյեկտը», որի նպատակը միայն գումար վաստակելը չէ, այլև երաժշտական ճաշակ ու արժեք փոխանցելը։

Խոսելով ժամանակակից երաժշտական դաշտի մասին՝ Ալիխանյանը նշել է, որ այնտեղ հաճախ պակասում են բարդ երաժշտությունը, խորիմաստ տեքստերն ու ներդաշնակությունը։ Նա նաև ասել է, որ այլ խմբերի կողմից իր նախագծի գաղափարների կրկնօրինակումը իրեն չի անհանգստացնում՝ դա համարելով նշան, որ իրենք որոշակի առաջընթաց են գրանցել։

Աղբյուր՝ 168.am

Սանահինում «Opel»-ը կողաշրջվել է․ տուժածներից մեկը մահացել է
Հասարակություն9 hours ago

Սանահինում «Opel»-ը կողաշրջվել է․ տուժածներից մեկը մահացել է

«Շատ քիչ մարդիկ, շատ քիչ». Պեսկովը՝ Պուտինի ծննդյան հյուրերի մասին
Քաղաքականություն9 hours ago

«Շատ քիչ մարդիկ, շատ քիչ». Պեսկովը՝ Պուտինի ծննդյան հյուրերի մասին

«Սպառողները չպետք է օգտագործեն այս ձվերը». Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է սալմոնելա
Առողջություն9 hours ago

«Սպառողները չպետք է օգտագործեն այս ձվերը». հայտնաբերվել է սալմոնելա

Սանահինում «Opel»-ը ձորակն է կողաշրջվել․ կա 1 զոհ և 5 վիրավոր
Հասարակություն9 hours ago

Սանահինում «Opel»-ը ձորակն է կողաշրջվել․ կա 1 զոհ և 5 վիրավոր

«Իրավական մեխանիզմ, որով մեզ ԵԱՏՄ-ից կհանեն, չկա»․ Վաչե Գաբրիելյան
Տնտեսություն9 hours ago

«Իրավական մեխանիզմ, որով մեզ ԵԱՏՄ-ից կհանեն, չկա»․ Վաչե Գաբրիելյան

Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 12-13-ը կմեկնի Լեհաստան
Քաղաքականություն10 hours ago

Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 12-13-ը կմեկնի Լեհաստան

«Այս պահից գործում է էներգետիկ հրադադար». Թրամփ
Քաղաքականություն10 hours ago

«Այս պահից գործում է էներգետիկ հրադադար». Թրամփ

«Այս երգեհոնը նվագելիս ինձ տանն եմ զգում». Միլկիցա Ռադովանովիչը՝ հայկական հոգևոր երաժշտության մասին
Ժամանց10 hours ago

«Այս երգեհոնը նվագելիս ինձ տանն եմ զգում». Միլկիցա Ռադովանովիչը՝ հայկական հոգևոր երաժշտության մասին

Հայ մարզիկները Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունից վերադարձել են 6 մեդալով
Սպորտ10 hours ago

Հայ մարզիկները Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունից վերադարձել են 6 մեդալով

«Մահապատիժը անընդունելի է». Լևոն XIV
Արտաքին աշխարհ10 hours ago

«Մահապատիժը անընդունելի է». Լևոն XIV