Քաղաքականություն
«Հայ հասարակությունը կարևորում է եվրոպական արժեքները»․ Արամ Վարդևանյան
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը հոկտեմբերի 12-ին հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետ։
Վարդևանյանը նշել է, որ հայ հասարակությունը կարևորում է եվրոպական արժեքները, վերահաստատել է վստահությունը եվրոպական ինտեգրման գործընթացի նկատմամբ և այն որակել առաջնահերթություն։ Նա բարձր է գնահատել ԵՄ-ի ու պատվիրակության ջանքերը մարդու իրավունքների պաշտպանության, իրավունքի գերակայության, ժողովրդավարության ամրապնդման և տնտեսական ծրագրերի իրականացման ուղղությամբ։
ԱԺ նախագահի տեղակալը երախտագիտություն է հայտնել Եվրոպական խորհրդարանին ընդունած բանաձևի համար, որը կոչ է անում անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Վարդևանյանը դեսպանին ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը և իրավունքի գերակայության առջև առկա մարտահրավերները։ Կողմերն անդրադարձել են նաև տնտեսական, օրենսդրական և խորհրդարանական համագործակցությանը։
Աղբյուր՝ aravot.am