Քաղաքականություն
«Ուժեղ Հայաստանի» ռազմավարությունը ԵՄ-ի հետ խոր ինտեգրումն է․ Նարեկ Կարապետյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, քարտուղար Տիգրան Աբրահամյանը և խմբակցության անդամ Հարություն Հարությունյանը հոկտեմբերի 12-ին հանդիպել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետ։
Հանդիպման ընթացքում Նարեկ Կարապետյանը նշել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ռազմավարությունը նախատեսում է ԵՄ-ի հետ առավել խոր ինտեգրում, ինչպես նաև Հայաստանում եվրոպական չափանիշների ու ինստիտուտների ներդրում։ Նրա խոսքով՝ եվրաինտեգրումն առաջին հերթին ինստիտուտների և չափանիշների ինտեգրումն է։
Կարապետյանը հայտնել է, որ խմբակցությունը նախատեսում է առողջապահության ոլորտին վերաբերող օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ։ Ըստ նրա՝ այդ նախաձեռնությունը կնպաստի առողջապահական համակարգի զարգացմանը և տեղական կառույցների՝ եվրոպական կառույցների հետ կապերի խորացմանը։ Նա նաև նշել է, որ խմբակցությունը նոր գաղափարներ է փնտրում ինստիտուցիոնալ համագործակցության համար։
Վասիլիս Մարագոսը հանդիպումը տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան հարաբերությունների հետաքրքիր ժամանակաշրջանում։ Նա անդրադարձել է օրակարգային ծրագրերին, ենթակառուցվածքային նախագծերին, ԵՄ-Հայաստան փոխգործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանում հարաբերությունների կարգավորմանն ու խաղաղության հաստատմանը։
Կողմերը քննարկել են նաև տնտեսության զարգացմանն ու աջակցությանն առնչվող հարցեր։
Աղբյուր՝ 168.am