Քաղաքականություն
«Իշխանությունները զիջումների են գնում նույնիսկ Սահմանադրության հարցում». Օլիվիե Ֆոր
Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր և Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավար Օլիվիե Ֆորը հայտարարել է, որ Հայաստանի գործող իշխանությունները թուրքական և ադրբեջանական ճնշումների ներքո հակված են զիջումների գնալ նույնիսկ Սահմանադրության հարցում։
Այս մասին նա գրել է X միկրոբլոգում՝ Դաշնակցություն կուսակցության Հայաստանի ընկերվարական կուսակցության իր գործընկեր Իշխան Սաղաթելյանի և կուսակցության Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանի հետ հանդիպման մասին գրառման մեջ։
Ֆորի խոսքով՝ քննարկման ընթացքում անդրադարձ է եղել ադրբեջանական բանտերում պահվող հայ պատանդների ողբերգական ճակատագրին, Արցախի հայերի վերադարձի իրավունքին, ինչպես նաև Հայաստանի քաղաքական իրավիճակին։
Աղբյուր՝ aravot.am