Գևորգ Մանուկյանը չի ընդունում իրեն վերագրվող խախտումը․ ԲԴԽ-ն որոշումը կհրապարակի նոյեմբերի 2-ին – YerevanPress
Connect with us

Հասարակություն

Գևորգ Մանուկյանը չի ընդունում իրեն վերագրվող խախտումը․ ԲԴԽ-ն որոշումը կհրապարակի նոյեմբերի 2-ին

Գևորգ Մանուկյանը չի ընդունում իրեն վերագրվող խախտումը․ ԲԴԽ-ն որոշումը կհրապարակի նոյեմբերի 2-ին

Բարձրագույն դատական խորհուրդը քննարկել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գևորգ Մանուկյանի նկատմամբ կարգապահական պատասխանատվություն կիրառելու վերաբերյալ արդարադատության նախարարի միջնորդությունը և հեռացել խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Որոշումը կհրապարակվի նոյեմբերի 2-ին, ժամը 10։55-ին, նույն դահլիճում։

Արդարադատության նախարարության ներկայացուցիչ Դավիթ Կիրակոսյանի խոսքով՝ կարգապահական վարույթը հարուցվել է գլխավոր դատախազի հաղորդման հիման վրա։ Դատավորին վերագրվում է, որ քրեական գործի նախնական դատալսումների ընթացքում բացարկ է ընդունել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործը 2018 թվականին հարուցվել և քննվել է Արմավիրի մարզային քննչական վարչությունում, որտեղ նա 2008-2020 թվականներին տարբեր պաշտոններ է զբաղեցրել։

Միջնորդության համաձայն՝ գործի նյութերում առկա է նաև պաշտոնական անփութության հատկանիշներով քրեական վարույթ նախաձեռնելու մասին որոշում՝ գործով որպես իրեղեն ապացույց ճանաչված թմրամիջոցի անհետացման վերաբերյալ։ Նշվել է նաև, որ 2020-2024 թվականներին Արմավիրի մարզի դատախազությունում դատախազ աշխատելու ընթացքում Մանուկյանը որոշակի աշխատանքային փոխհարաբերություններ է ունեցել տվյալ գործով հանրային մեղադրողի հետ։

Արդարադատության նախարարության գնահատմամբ՝ դատավորի կողմից բացարկ ընդունելու միջոցով գործի քննությունից հրաժարվելը կարող էր ընկալվել որպես արդարադատության իրականացումից խուսափում և նվազեցնել դատական իշխանության անկախության ու անաչառության նկատմամբ հանրային վստահությունը։

Գևորգ Մանուկյանը չի ընդունում իրեն վերագրվող խախտումը։ Նա նշել է, որ միջնորդության մեջ իր որոշման հիմքերը ամբողջությամբ չեն ներկայացվել։ Դատավորի խոսքով՝ որոշման հիմքում ոչ թե միայն քննչական վարչությունում նախկինում աշխատելու հանգամանքն է եղել, այլ նաև այն փաստը, որ նույն գործի նախաքննության ընթացքում իրեղեն ապացույց հանդիսացող թմրամիջոցի հետ կապված քննիչների անփութության վերաբերյալ քրեական վարույթ էր նախաձեռնվել։

Մանուկյանը պնդել է, որ այդ հանգամանքների համադրումը կարող էր օբյեկտիվ դիտորդի մոտ կասկած հարուցել իր անաչառության վերաբերյալ, և նշել է, որ դատավորի պաշտոնը ստանձնելուց հետո իր որոշումներով ու վարքագծով փորձել է նպաստել դատական իշխանության հեղինակության բարձրացմանը։

Աղբյուր՝ aravot.am

ՔՊ խմբակցության ղեկավարը բարձր է գնահատել ԵՄ ծրագրերի արդյունավետությունը
Քաղաքականություն5 hours ago

ՔՊ խմբակցության ղեկավարը բարձր է գնահատել ԵՄ ծրագրերի արդյունավետությունը

«ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության հաստատման գործընթացին». Վասիլիս Մարագոս
Քաղաքականություն5 hours ago

«ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության հաստատման գործընթացին». Վասիլիս Մարագոս

«Իշխանությունները զիջումների են գնում նույնիսկ Սահմանադրության հարցում». Օլիվիե Ֆոր
Քաղաքականություն5 hours ago

«Իշխանությունները զիջումների են գնում նույնիսկ Սահմանադրության հարցում». Օլիվիե Ֆոր

Գևորգ Մանուկյանը չի ընդունում իրեն վերագրվող խախտումը․ ԲԴԽ-ն որոշումը կհրապարակի նոյեմբերի 2-ին
Հասարակություն5 hours ago

Գևորգ Մանուկյանը չի ընդունում իրեն վերագրվող խախտումը․ ԲԴԽ-ն որոշումը կհրապարակի նոյեմբերի 2-ին

Ադրբեջանում մեկնարկել են «Falcon Meeting – 2026» զորավարժությունները՝ ԱՄԷ-ի մասնակցությամբ
Արտաքին աշխարհ5 hours ago

Ադրբեջանում մեկնարկել են «Falcon Meeting – 2026» զորավարժությունները՝ ԱՄԷ-ի մասնակցությամբ

Զալուժնին Զելենսկիից առաջ է անցնում վարկանիշով․ Newsweek
Քաղաքականություն5 hours ago

Զալուժնին Զելենսկիից առաջ է անցնում վարկանիշով․ Newsweek

«Ցանկացած արտաքին տեխնոլոգիա կախվածություն է ստեղծում»․ Վահե Դավթյան
Տնտեսություն5 hours ago

«Ցանկացած արտաքին տեխնոլոգիա կախվածություն է ստեղծում»․ Վահե Դավթյան

Մեկ շաբաթում 505 ոչ սթափ վարորդ է հայտնաբերվել, 518-ը՝ առանց վարորդական իրավունքի
Հասարակություն5 hours ago

Մեկ շաբաթում 505 ոչ սթափ վարորդ է հայտնաբերվել, 518-ը՝ առանց վարորդական իրավունքի

«Խաղաղության ձգտելը չի նշանակում մոռանալ». Գուրգեն Սարգսյան
Քաղաքականություն5 hours ago

«Խաղաղության ձգտելը չի նշանակում մոռանալ». Գուրգեն Սարգսյան

«Այս մասշտաբի սխալի համար արդարացում չկա». Պենտագոնը Իրանի դեմ պատերազմի կորուստները վերանայել է
Արտաքին աշխարհ5 hours ago

«Այս մասշտաբի սխալի համար արդարացում չկա». Պենտագոնը Իրանի դեմ պատերազմի կորուստները վերանայել է