Հասարակություն
Դեբեդ գետից կնոջ մարմին են դուրս բերել․ ինքնությունը դեռ պարզվում է
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, Լոռու մարզի Ալավերդի քաղաքում կնոջ մարմին է հայտնաբերվել Դեբեդ գետում։ ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թումանյան փողոցի հատվածում՝ գետի մեջ գտնվող ծառի ճյուղի վրա, կնոջ մարմին է նկատվել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ փրկարարները մեծ դժվարությամբ մարմինը դուրս են բերել գետից և մոտեցրել դիատարին։
Դեպքի առնչությամբ Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Մահացած կնոջ ինքնությունը պարզվում է։
Աղբյուր՝ yerevan.today