Արտաքին աշխարհ
«Քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը միջազգային իրավունքի խախտում է». Թուրքիայի ԱԳՆ
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Եմենի հութիների կողմից Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադի Խալիդ թագավորի անվան միջազգային օդանավակայանի վրա իրականացված հերթական հարձակումը։
Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության համաձայն՝ քաղաքացիական ենթակառուցվածքների և խաղաղ բնակիչների դիտավորյալ թիրախավորումը միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքների ակնհայտ խախտում է։
Անկարան ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին, վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում և վերահաստատել աջակցությունը Սաուդյան Արաբիայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։
Հարձակումը դատապարտել է նաև Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ/AKP) փոխնախագահ և խոսնակ Օմեր Չելիքը։
Աղբյուր՝ aravot.am