Այսուհետ պաշտոնավարումս շարունակելու եմ վարչապետի աշխատակազմի ղեկավարի կարգավիճակում․ Արսեն Թորոսյան – YerevanPress
Connect with us

Առողջություն

Այսուհետ պաշտոնավարումս շարունակելու եմ վարչապետի աշխատակազմի ղեկավարի կարգավիճակում․ Արսեն Թորոսյան

Սիրելի հայրենակիցներ,Տեղեկացնում եմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ այսուհետ պաշտոնավարումս շարունակելու եմ վարչապետի աշխատակազմի ղեկավարի կարգավիճակում` թողնելով առողջապահության նախարարի պաշտոնը:

Օգտագործելով առիթը, ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել առողջապահության նախարարության և դրա ենթակա հիմնարկների բոլոր աշխատակիցներին` անձնական և մասնագիտական նվիրումի համար: Առանց ձեզ հնարավոր չէր լինի իրականացնել վերջին գրեթե 3 տարիների փոփոխությունները առողջապահության ոլորտում, որոնք վստահաբար լայն թափով շարունակվելու են: Ձեր շնորհիվ վերջին տարվա ընթացքում առողջապահական համակարգը արդյունավետ պայքար մղեց համաճարակի դեմ` որակյալ և ժամանակին բուժօգնություն ցույց տալով մեր տասնյակ հազարավոր քաղաքացիների, ինչպես նաև օպերատիվ կերպով կազմակերպեց ռազմական գործողությունների ժամանակ վիրավորված զինծառայողների բուժօգնությունը: Խնդրում եմ ձեզ շարունակել աշխատել նույն նվիրումով և ջանասիրությամբ։

Նաև շնորհակալություն եմ ուզում հայտնել առողջապահական համակարգի ավելի քան 40.000 աշխատակիցներին, ովքեր օրուգիշեր կատարում են իրենց մասնագիտական պարտքը՝ հատկապես մեր երկրի և առողջապահական համակարգի համար նման բարդ ժամանակաշրջանում։ Վստահ եմ` նաև ձեր շնորհով մեր երկիրը կհաղթահարի ներկա և ապագա բոլոր մարտահրավերները:

Նորանշանակ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին հաջողություն եմ մաղթում և հայտնում իմ պատրաստակամությունը աջակցել նրան՝ ուժերիս ներածի չափով։

Սիրով՝ Արսեն Թորոսյան

Երևանը չի թույլատրի Հայաստանի տարածքն օգտագործել Իրանի դեմ գործողությունների համար
Քաղաքականություն2 hours ago

Երևանը չի թույլատրի Հայաստանի տարածքն օգտագործել Իրանի դեմ գործողությունների համար

Տիգրան Աբրահամյանը հայտնել է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման շրջանում օտարված օբյեկտի գործի մասին
Քաղաքականություն2 hours ago

Տիգրան Աբրահամյանը հայտնել է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման շրջանում օտարված օբյեկտի գործի մասին

Տուլոնի նավահանգստում հրդեհ է բռնկվել «Շառլ դը Գոլ» ավիակրի վրա
Արտաքին աշխարհ2 hours ago

Տուլոնի նավահանգստում հրդեհ է բռնկվել «Շառլ դը Գոլ» ավիակրի վրա

Մեծ Բրիտանիայում ԱԲ-ով ստացված նորությունների նկատմամբ վստահությունը 44% է
Հասարակություն2 hours ago

Մեծ Բրիտանիայում ԱԲ-ով ստացված նորությունների նկատմամբ վստահությունը 44% է

ՍԱՏՄ-ն կասեցրել է «Սիթի»-ի հացի և լավաշի արտադրամասի գործունեությունը
Հասարակություն2 hours ago

ՍԱՏՄ-ն կասեցրել է «Սիթի»-ի հացի և լավաշի արտադրամասի գործունեությունը

Աննա Գրիգորյանը պահանջում է վերականգնել «Հայաստան» դաշինքի առաջնորդի հետ կապը
Քաղաքականություն2 hours ago

Աննա Գրիգորյանը պահանջում է վերականգնել «Հայաստան» դաշինքի առաջնորդի հետ կապը

Հորմուզի խափանումները կարող են հացահատիկի գները բարձրացնել մինչև 80 տոկոս
Տնտեսություն2 hours ago

Հորմուզի խափանումները կարող են հացահատիկի գները բարձրացնել մինչև 80 տոկոս

Սպանության նախապատրաստության գործով ձերբակալվել է չորս անձ
Հասարակություն2 hours ago

Սպանության նախապատրաստության գործով ձերբակալվել է չորս անձ

Կենսաչափական փաստաթղթերի սպասարկումը նոյեմբերի 1-ից կիրականացվի նոր գրասենյակներում
Հասարակություն2 hours ago

Կենսաչափական փաստաթղթերի սպասարկումը նոյեմբերի 1-ից կիրականացվի նոր գրասենյակներում

Հայաստանն ու Թուրքիան քննարկել են Գյումրի–Կարս էլեկտրահաղորդման գծի գործարկումը
Տնտեսություն3 hours ago

Հայաստանն ու Թուրքիան քննարկել են Գյումրի–Կարս էլեկտրահաղորդման գծի գործարկումը