Սպորտ
Ուսման Նուրմագոմեդովը պատրաստ է UFC-ում Արման Ծառուկյանի դեմ մենամարտին
PFL-ի թեթև քաշային կարգի չեմպիոն Ուսման Նուրմագոմեդովը հայտարարել է, որ պատրաստ է UFC-ում իր նորամուտը նշել Հայաստանի ներկայացուցիչ Արման Ծառուկյանի դեմ մենամարտով։
Նուրմագոմեդովի խոսքով՝ UFC-ն կարող է կազմակերպել այդ հանդիպումը, քանի որ Ծառուկյանի հաջորդ մրցակցի հարցում այլ տարբերակներ քիչ են։ Նա նաև նշել է, որ եթե կազմակերպությունը վստահ լիներ Իլիա Թոփուրիայի՝ Ծառուկյանին հաղթելու հնարավորության վրա, այդ մենամարտը վաղուց կկայանար։ Սակայն, ըստ Նուրմագոմեդովի, Թոփուրիան UFC-ի համար կարևոր մարզիկ է, ինչի պատճառով այդ զույգի հանդիպումը քիչ հավանական է։
Նուրմագոմեդովը հավելել է, որ Փեդի Փիմբլեթը ևս կազմակերպության նախընտրելի մարզիկներից է, չնայած Ջասթին Գեյջին վերջերս հաղթել է նրան։ Նրա գնահատմամբ՝ ցանկացած UFC մարտիկի դեմ մենամարտը կարող է հետաքրքրել հանդիսատեսին, իսկ Ծառուկյանի դեմ հանդիպումը հատկապես լավ կվաճառվի։ Նուրմագոմեդովի խոսքերը մեջբերում է Championat-ը։
Ավելի վաղ UFC-ի թեթև քաշայինների վարկանիշային աղյուսակի երկրորդ համար Արման Ծառուկյանը հայտնել էր, որ նախատեսում է 2027 թվականի սկզբին մենամարտել այդ քաշային կարգի գործող չեմպիոն, ամերիկացի Ջասթին Գեյջիի դեմ։
Աղբյուր՝ 168.am
Սպորտ
Գնում ենք Եվրոպայի առաջնություն, վիտամին չունենք նույնիսկ, մարզահագուստ չունենք, դա ամոթ է մեզ համար. 2020 չեմպիոն
Չեմ ուզում շատ բողոքել, բայց այսպես շարունակել հնարավոր չէ: Վնասվածքիս մասին տեղյակ եմ պահել ֆեդերացիային ու նախարարությանը, լուրջ գումարների հետ է կապված, դիմել եմ իրենց, ասել են գնա արա, չեկերը կբերես, կտանք: Դա պատասխան չէ: Գնում ենք Եվրոպայի առաջնություն, վիտամին չունենք նույնիսկ, մարզահագուստ չունենք, դա ամոթ է մեզ համար: Գնում ենք տարբեր շորերով: 10 հոգով գնում ենք, ոչ մեկս ոչ մեկի նման չենք, կարծես փողոցից տղաներով գնանք: Մեդալի համար գոտեմարտից առաջ բժիշկ չունեինք նույնիսկ, որ թևս ստուգեր:
Գևորգ Ղարիբյան 2020 Եվրոպայի չեմպիոն
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականը 9։0 հաշվով պարտվեց Նորվեգիայի ընտրանուն
Մարտի 29-ին՝ Օսլոյի «Ուլևոլ» մարզադաշտում, կայացավ Նորվեգիա – Հայաստան ընկերական հանդիպումը։ Մեր ընտրանին զիջեց մրցակցին 0:9 հաշվով:
Նորվեգիա – Հայաստան 9:0 (5:0)
Օսլո, «Ուլևոլ» մարզադաշտ
Մրցավար՝ Մադս-Քրիստոֆեր Քրիստոֆերսեն (Դանիա)
Գոլերը՝ Հոլանդ, 24, 45+1, Քինգ, 29 (11մ), 34, 59, Տորստվեդտ, 30, Դելի, 80, Սյորլոտ, 86, 90+1
Զգուշացումներ՝ Բայրամյան, 22, Օրսնես, 90
Հեռացում՝ Ա. Հովհաննիսյան,17
Նորվեգիա
1.Անդրե Հանսեն, 3. Կրիստոֆեր Այեր (15. Յենս Պետեր Հաուգե, 69), 7. Ջոշուա Քինգ, 8. Սանդեր Բերգե (16. Ֆրեդրիկ Օրսնես, 46), 9. Էրլինգ Հոլանդ (19. Ալեքսանդր Սյորլոտ, 46), 10. Մարտին Էդեգոր (ա), 11. Մոհամեդ Էլյունուսի (20. Մատս Մյոլեր Դելի, 46), 17. Ֆրեդերիկ Անդրե Բյորկան, 18. Կրիստիան Տորստվեդտ (23. Վետոն Բերիշա, 72), 21. Անդրեաս Անկե-Օլսեն (4. Ստեֆան Ստրանբերգ, 63), 22. Մարկուս Հոլմգրեն Պեդերսեն (14. Յուլիան Ռյուերսոն, 46)
Պահեստայիններ`13. Յակոբ Կարլստրյոմ, 2. Մորտեն Տորսբյու,5. Լեո Էստիգոր, 6. Մատիաս Նորման, 12. Ստիան Գրեգերսեն
Գլխավոր մարզիչ՝ Ստոլե Սոլբակեն
Հայաստան
1. Դավիթ Յուրչենկո, 3․ Վարազդատ Հարոյան (ա) (15. Դավիթ Տերտերյան, 75), 6․ Արման Հովհաննիսյան, 7․ Խորեն Բայրամյան (20. Արտյոմ Ավանեսյան, 46), 8․ Էդուարդ Սպերցյան (10. Գևորգ Ղազարյան, 35), 11․ Տիգրան Բարսեղյան, 17․ Սոլոմոն Ուդո (14. Հովհաննես Հարությունյան, 35), 18․ Էրիկ Վարդանյան (13. Կամո Հովհաննիսյան, 21), 19․ Ժորդի Արարատ, 21․ Ստյոպա Մկրտչյան, 23․ Վահան Բիչախչյան (2. Հովհաննես Նազարյան, 35)
Պահեստայիններ`12. Ստանիսլավ Բուչնև, 16. Հենրի Ավագյան, 4. Ժիրայր Մարգարյան, 5. Արտակ Գրիգորյան, 9. Արթուր Սերոբյան, 22. Արթուր Միրանյան
Գլխավոր մարզիչ՝ Խոակին Կապառոս
Սպորտ
Լևոն Արոնյանը դարձավ ԱՄՆ-ի առաջատար շախմատիստը 
Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է դասակարգման նոր աղյուսակները:
Տղամարդկանց աղյուսակը վստահորեն գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը: Նրան հաջորդում են Ֆրանսիան ներկայացնող իրանցի շախմատիստ Ալիռեզա Ֆիրուջան և չինացի Դին Լիժենը:
ԱՄՆ տեղափոխված հայազգի գրոսմայստեր Լևոն Արոնյանը վաստակելով 2785 վարկանիշային միավոր, շրջանցել է ամերիկացի Ֆաբիանո Կարուանային և բարձրացել 4-րդ տեղ: Այդպիսով, նա դարձել է այդ երկրի առաջատար շախմատիստը:
100 լավագույն շախմատիստների ցանկում Հայաստանը ներկայացված է երկու հոգով: Գաբրիել Սարգսյանը 2681 միավորով 56-րդ հորիզոնականում է, իսկ Հրանտ Մելքումյանը 2649-ով գտնվում է 95-րդ տեղում:
Կանանց լավագույն հայրուրյակում մենք արդեն ունենք երեք ներկայացուցիչ` Էլինա Դանիելյանը (31-րդ տեղ), Աննա Սարգսյանը (55) և Լիլիթ Մկրտչյանը (76):
-
Հասարակություն13 hours agoԵրևանում շինարարական կռունկի փլուզման հետևանքով երեք մարդ է զոհվել
-
Արտաքին աշխարհ8 hours agoՎաշինգտոնը քննարկում է քաղբանտարկյալների ազատ արձակման դիմաց Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների թուլացումը
-
Հասարակություն10 hours ago«Սարփի» մաքսակետում հայտնաբերվել է 1229 գրամ չհայտարարագրված ոսկյա իր
-
Տնտեսություն11 hours agoTesla-ն առաջին հաճախորդներին է հանձնում Semi էլեկտրական բեռնատարները
-
Հասարակություն8 hours agoԳագիկ Բեգլարյանը վիճարկում է զենքի թույլտվությունները չեղարկելու որոշումները
-
Առողջություն11 hours agoՍԱՏՄ-ն գազավորված ըմպելիքներ արտադրող 54 ընկերությունում վերահսկողություն է իրականացրել
-
Քաղաքականություն8 hours agoՀովիկ Ավանեսովը ահազանգում է Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման և Հայաստանի տարածքի նկատմամբ հավակնությունների մասին
-
Հասարակություն8 hours agoՀՌՀ-ն կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակումը