Վարչական վերաքննիչ դատարանը քննում է «Տաշիր Կապիտալի» բողոքը կառավարության դեմ – YerevanPress
Connect with us

Տնտեսություն

Վարչական վերաքննիչ դատարանը քննում է «Տաշիր Կապիտալի» բողոքը կառավարության դեմ

Վարչական վերաքննիչ դատարանը քննում է «Տաշիր Կապիտալի» բողոքը կառավարության դեմ

Վարչական վերաքննիչ դատարանում քննվել է «Տաշիր Կապիտալ» ընկերության վերաքննիչ բողոքը՝ Վարչական դատարանի որոշման դեմ, որով մերժվել էր ընկերության հայցը ՀՀ կառավարության դեմ։

«ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ն հայցադիմումը Վարչական դատարան էր ներկայացրել 2026 թվականի հուլիսի 1-ին։ Ընկերությունը, հղում անելով «Էներգետիկայի մասին» օրենքին, պահանջել էր ճանաչել Սահմանադրության 60-րդ հոդվածին համապատասխան՝ որպես բացառիկ միջոց «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ՓԲԸ-ի 70 տոկոս բաժնեմասը օտարելու իրավահարաբերության բացակայությունը։

Ընկերությունը պնդում է, որ առաջին ատյանի դատարանի ակտը կայացվել է նյութական և դատավարական իրավունքի նորմերի սխալ մեկնաբանման ու կիրառման հետևանքով։ Բողոքում, մասնավորապես, նշվում է, որ սխալ են մեկնաբանվել «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 20-րդ, 21-րդ, 27-րդ, 29-րդ և 36-րդ հոդվածները, ինչպես նաև չեն կիրառվել նույն օրենքի և Քաղաքացիական օրենսգրքի մի շարք դրույթներ։

«Տաշիր Կապիտալի» ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանի խոսքով՝ առաջին ատյանի դատարանի ակտից պարզ չէ, թե գործով ներկայացված ապացույցներն ինչպես են վերլուծվել և համադրվել։ Նրա փոխանցմամբ՝ դատարանի հիմնավորումներում խոսվել է ընկերության կամ հայցվորի կողմից հանձնաժողովին սխալ հաշվետվություններ ներկայացնելու մասին, սակայն չի հստակեցվել, թե ինչ ապացույցներով է այդ հանգամանքը հաստատվում։

Օրբելյանի խոսքով՝ սկզբնական շրջանում խոսքը երեք հարցի մասին էր՝ անջատումների ժամանակահատվածի ճշգրտության, նոր միացումների տևողության և կապիտալ ներդրումների վերաբերյալ։ Նա նշել է, որ դատաքննության ընթացքում կողմը փորձել է անդրադառնալ կապիտալ ներդրումներին, իսկ դատարանն ի վերջո արձանագրել է, որ այդ մասով խախտում չկա։

Փաստաբանը նաև պնդել է, որ ոչ հանձնաժողովը, ոչ դատարանը չեն փորձել պարզել ներդրումների կապիտալի օբյեկտիվ ծավալները։ Նա անդրադարձել է նաև 2021 թվականին ընկերության ներդրումային ծրագրի ստուգմանը՝ նշելով, որ այդ ժամանակ ընկերությունում վերանորոգման աշխատանքներ էին իրականացվում և իրականացվել էր ծրագրի մոնիթորինգ։

Օրբելյանի ներկայացմամբ՝ մոնիթորինգի ընթացքում արձանագրվել է, որ ենթակայանի մեկ տրանսֆորմատորը միացված է եղել, իսկ երկուսը՝ ոչ, սակայն փաստաբանի գնահատմամբ՝ այդ հանգամանքը ինքնին չի կարող ապացուցել՝ ներդրումն իրականացվել է, թե ոչ, կամ օբյեկտը շահագործման է հանձնվել, թե ոչ։ Նա նշել է, որ այդ հարցի գնահատման համար պետք է հաշվի առնել քաղաքաշինական նորմերով սահմանված ընթացակարգերը։

Արամ Օրբելյանը նաև ընդգծել է, որ տրանսֆորմատորի անջատված լինելու ժամանակահատվածը համընկել է այն շրջանի հետ, երբ կազմակերպությունը կառավարվում էր կառավարության նշանակած ժամանակավոր կառավարչի կողմից։ Նրա խոսքով՝ այդ պայմաններում տրանսֆորմատորի միացված կամ անջատված լինելը չի կարող էական նշանակություն ունենալ ներդրման կատարված լինելը գնահատելիս։

Աղբյուր՝ aravot.am

Advertisement
Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավտո և երկաթուղային խոշոր ընկերությունների դեմ
Արտաքին աշխարհ1 hour ago

Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավտո և երկաթուղային խոշոր ընկերությունների դեմ

Մարկ Ռյուտե. Եվրոպան բախվում է Ռուսաստանի հետ կապված հիբրիդային հարձակումների
Արտաքին աշխարհ1 hour ago

Մարկ Ռյուտե. Եվրոպան բախվում է Ռուսաստանի հետ կապված հիբրիդային հարձակումների

Աղոթքը՝ Աստծուն դիմելու և Նրա կամքին վստահելու ճանապարհ
Հասարակություն1 hour ago

Աղոթքը՝ Աստծուն դիմելու և Նրա կամքին վստահելու ճանապարհ

Երևանի մետրոպոլիտենը կարող է համագործակցել Թեհրանի գործընկերների հետ
Տնտեսություն2 hours ago

Երևանի մետրոպոլիտենը կարող է համագործակցել Թեհրանի գործընկերների հետ

Թրամփը հնարավոր է համարում իր պաշտոնյաներին նախագահության ավարտից առաջ ներում շնորհելը
Քաղաքականություն2 hours ago

Թրամփը հնարավոր է համարում իր պաշտոնյաներին նախագահության ավարտից առաջ ներում շնորհելը

Ելքի որոնումը պահանջում է երկարաժամկետ քաղաքական աշխատանք
Քաղաքականություն2 hours ago

Ելքի որոնումը պահանջում է երկարաժամկետ քաղաքական աշխատանք

Ադրբեջանցի զինծառայողի գործով սահմանն ապօրինի հատելու մեղադրանք չկա
Հասարակություն2 hours ago

Ադրբեջանցի զինծառայողի գործով սահմանն ապօրինի հատելու մեղադրանք չկա

Ծառուկյանի և ևս 8 անձի վերաբերյալ վարույթը ուղարկվել է դատախազին
Քաղաքականություն3 hours ago

Ծառուկյանի և ևս 8 անձի վերաբերյալ վարույթը ուղարկվել է դատախազին

Վարչական վերաքննիչ դատարանը քննում է «Տաշիր Կապիտալի» բողոքը կառավարության դեմ
Տնտեսություն12 hours ago

Վարչական վերաքննիչ դատարանը քննում է «Տաշիր Կապիտալի» բողոքը կառավարության դեմ

ԿԲ-ն զգուշացնում է «My Fin UCO»-ի անունով չլիցենզավորված ընկերության մասին
Տնտեսություն12 hours ago

ԿԲ-ն զգուշացնում է «My Fin UCO»-ի անունով չլիցենզավորված ընկերության մասին