Թրամփը հնարավոր է համարում իր պաշտոնյաներին նախագահության ավարտից առաջ ներում շնորհելը – YerevanPress
Connect with us

Քաղաքականություն

Թրամփը հնարավոր է համարում իր պաշտոնյաներին նախագահության ավարտից առաջ ներում շնորհելը

Թրամփը հնարավոր է համարում իր պաշտոնյաներին նախագահության ավարտից առաջ ներում շնորհելը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Time հանդեսին տված հարցազրույցում հայտարարել է, որ չի բացառում իր վարչակազմի անդամներին երկրորդ նախագահական ժամկետի ավարտից առաջ նախօրոք ներում շնորհելու տարբերակը։ Հարցին, թե արդյոք պաշտոնից հեռանալուց առաջ նման ներում կշնորհի պաշտոնյաներին, Թրամփը պատասխանել է՝ «Այո, իհարկե, ես դա կանեի»։

Նրա խոսքով՝ նման քայլի անհրաժեշտություն կարող է առաջանալ, եթե դեմոկրատները վերականգնեն վերահսկողությունը Ներկայացուցիչների պալատում։ Թրամփը նշել է, որ այդ դեպքում իր ընդդիմախոսները, հավանաբար, հետաքննություններ կսկսեն իր վարչակազմի նկատմամբ։ «Նրանք, հավանաբար, կհետապնդեն ինձ, իսկ ես կհետապնդեմ նրանց»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը նախօրոք ներում շնորհելու հնարավորությունը կապել է նաև նախկին նախագահ Ջո Բայդենի վերջին որոշումների հետ։ Բայդենը Սպիտակ տանը գտնվելու վերջին ժամերին ներում էր շնորհել մի շարք անձանց, որոնց, ըստ Թրամփի, նոր վարչակազմի օրոք կարող էին սպառնալ հետաքննություններ կամ քրեական հետապնդում։ Նրանց թվում էին Զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախկին նախագահ Մարկ Միլլին, նախկին գլխավոր բժշկական խորհրդական Էնթոնի Ֆաուչին և 2021 թվականի հունվարի 6-ի իրադարձությունները հետաքննող Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովի անդամները։

The Wall Street Journal-ը դեռ ապրիլին հայտնել էր, որ Թրամփը խորհրդականներին բազմիցս ասել է՝ երկրորդ ժամկետի ավարտից առաջ մտադիր է ներում շնորհել իր վարչակազմի ներկայացուցիչներին։ Միաժամանակ, նախագահը դեռևս նման որոշման մասին պաշտոնապես չի հայտարարել։

Ներկայացուցիչների պալատը կարող է հետաքննություններ անցկացնել, իմփիչմենթ հայտարարել և պատասխանատվության ենթարկել Կոնգրեսի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար, սակայն իրավասու չէ ինքնուրույն քրեական մեղադրանքներ առաջադրել։

Աղբյուր՝ 168.am

Advertisement
Աղոթքը՝ Աստծուն դիմելու և Նրա կամքին վստահելու ճանապարհ
Հասարակություն45 minutes ago

Աղոթքը՝ Աստծուն դիմելու և Նրա կամքին վստահելու ճանապարհ

Երևանի մետրոպոլիտենը կարող է համագործակցել Թեհրանի գործընկերների հետ
Տնտեսություն1 hour ago

Երևանի մետրոպոլիտենը կարող է համագործակցել Թեհրանի գործընկերների հետ

Թրամփը հնարավոր է համարում իր պաշտոնյաներին նախագահության ավարտից առաջ ներում շնորհելը
Քաղաքականություն1 hour ago

Թրամփը հնարավոր է համարում իր պաշտոնյաներին նախագահության ավարտից առաջ ներում շնորհելը

Ելքի որոնումը պահանջում է երկարաժամկետ քաղաքական աշխատանք
Քաղաքականություն1 hour ago

Ելքի որոնումը պահանջում է երկարաժամկետ քաղաքական աշխատանք

Ադրբեջանցի զինծառայողի գործով սահմանն ապօրինի հատելու մեղադրանք չկա
Հասարակություն1 hour ago

Ադրբեջանցի զինծառայողի գործով սահմանն ապօրինի հատելու մեղադրանք չկա

Ծառուկյանի և ևս 8 անձի վերաբերյալ վարույթը ուղարկվել է դատախազին
Քաղաքականություն2 hours ago

Ծառուկյանի և ևս 8 անձի վերաբերյալ վարույթը ուղարկվել է դատախազին

Վարչական վերաքննիչ դատարանը քննում է «Տաշիր Կապիտալի» բողոքը կառավարության դեմ
Տնտեսություն11 hours ago

Վարչական վերաքննիչ դատարանը քննում է «Տաշիր Կապիտալի» բողոքը կառավարության դեմ

ԿԲ-ն զգուշացնում է «My Fin UCO»-ի անունով չլիցենզավորված ընկերության մասին
Տնտեսություն11 hours ago

ԿԲ-ն զգուշացնում է «My Fin UCO»-ի անունով չլիցենզավորված ընկերության մասին

Սուրեն Սուրենյանցը քննադատել է «Արևմտյան Ադրբեջանի» օրակարգը ՄԱԿ-ի հարթակ տեղափոխելու փորձը
Քաղաքականություն11 hours ago

Սուրեն Սուրենյանցը քննադատել է «Արևմտյան Ադրբեջանի» օրակարգը ՄԱԿ-ի հարթակ տեղափոխելու փորձը

Ալեքսան Ալեքսանյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով․ «Ուժեղ Հայաստան»
Քաղաքականություն11 hours ago

Ալեքսան Ալեքսանյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով․ «Ուժեղ Հայաստան»