Քաղաքականություն
Ալիևը հայտնել է, որ 2027-ին Ադրբեջանի պաշտպանության և անվտանգության ծախսերը կկազմեն մոտ 9 միլիարդ մանաթ
Ադրբեջանի 2027 թվականի պետական բյուջեում պաշտպանության և անվտանգության ոլորտի ծախսերը նախատեսվում է հասցնել մոտ 9 միլիարդ մանաթի, ինչը գործող փոխարժեքով գերազանցում է 5,2 միլիարդ դոլարը։ Այս մասին իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության համագումարում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որի խոսքերը փոխանցել է նրա մամուլի ծառայությունը։
Ալիևի խոսքով՝ Ադրբեջանի շուրջ շարունակվող պատերազմների և բախումների պայմաններում երկիրը պետք է մշտապես պատրաստ լինի ցանկացած ռազմական սադրանքի։ Նա նաև նշել է, որ միջազգային իրավունքի ազդեցությունը նվազել է, իսկ պատերազմները դադարեցնելու միջազգային մեխանիզմները արդյունավետ չեն գործում։
Աղբյուր՝ yerevan.today