Հասարակություն
Կեմերովոյի դեպքի շուրջ Թաթուլ Պետրոսյանի ընտանիքի անդամները հակասական հայտարարություններ են արել
Ռուսաստանի Կեմերովո քաղաքում հոկտեմբերի 3-ին 27-ամյա Թաթուլ Պետրոսյանի մահվան դեպքը շարունակում է մնալ հանրության և լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Թաթուլ Պետրոսյանն ամուսնացած էր ռուս հայտնի բլոգեր Միլենա Պետրոսյանի հետ։
Պետրոսյանի քույրը՝ Նարինեն, սոցիալական ցանցերում հրապարակած գրառմամբ մեղադրանքներ է ներկայացրել եղբոր կնոջ հասցեին։ Նա պնդել է, որ դեպքի պահին Միլենա Պետրոսյանը ընկերուհու հետ նարգիլե է ծխել, իսկ եղբոր վիճակի վերաբերյալ շտապ օգնություն չի կանչել։ Նարինեն նաև նշել է, որ պատրաստվում է ամբողջ ճշմարտությունը ներկայացնել և հարցը քննարկել դատարանում։
Միլենա Պետրոսյանն իր հերթին հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ և փակել սոցիալական ցանցերի մեկնաբանությունների բաժինը։ Բլոգերը նշել է, որ հանրությունը եզրահանգումներ է արել՝ լսելով միայն մեկ կողմի տեսակետը։ Նրա խոսքով՝ ամուսնու ընտանիքի նկատմամբ հարգանքից ելնելով՝ ինքը չի ցանկանում հրապարակել ընտանեկան ներքին մանրամասները և խնդրել է ժամանակ տրամադրել վիշտը հաղթահարելու համար։
Աղբյուր՝ 168.am