Քաղաքականություն
Նարեկ Կարապետյանը քննադատել է ադրբեջանցու մուտքի և բաց սահմանների վերաբերյալ մոտեցումը
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ Հայաստանի տարածքում որոշիչը հայ ժողովրդի իրավունքն է, և անընդունելի է, իր գնահատմամբ, հայերի դեմ կրակած կամ նրանց սպանած անձին կրկին հերոսի կարգավիճակով ընդունելը։
Կարապետյանը նշել է, որ խոսքը մոլորված զինվորի մասին չէ, այլ հանցագործի։ «Մի ադրբեջանցու չեք կարողանում տիրություն անել, ո՞նց եք բաց սահման ապահովում, որ գան լցվեն էստեղ»,— ասել է նա՝ քննադատելով սահմանների բացման վերաբերյալ մոտեցումը։
Աղբյուր՝ yerevan.today