Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Հայ Առաքելական Եկեղեցու մասին զեկույցը – YerevanPress
Connect with us

Քաղաքականություն

Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Հայ Առաքելական Եկեղեցու մասին զեկույցը

Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Հայ Առաքելական Եկեղեցու մասին զեկույցը

Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործունեության արդյունքում Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը։ Այս մասին «Ազատության» հարցմանն ի պատասխան հայտնել են դատախազությունից։

Մոտ 80 էջանոց փաստաթղթի տեղեկությունների մեծ մասը հիմնված է տարբեր տարիների մամուլի հրապարակումների վրա։ Դրանցում, ըստ հրապարակված տեղեկության, առկա են առերևույթ հանցագործության, այդ թվում՝ մանկապղծության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված արարքների ենթադրյալ տարրեր։

«Ազատությունը» դատախազությունից հետաքրքրվել է՝ արդյոք ուսումնասիրվել են զեկույցում ներառված այդ հրապարակումները, և դրանց հիման վրա նախաձեռնվե՞լ են քրեական վարույթներ։ Լրատվամիջոցը նաև հարցրել է հնարավոր մեղադրյալների առկայության և նրանց վերագրվող հոդվածների մասին։

Դատախազությունը չի պատասխանել, թե հրապարակումների ուսումնասիրության արդյունքում քրեական վարույթներ նախաձեռնվել են, թե ոչ։ Չի պարզաբանվել նաև, թե եթե դրանք նախկինում չեն ուսումնասիրվել, ապա որն է դրա պատճառը։

Զեկույցը կազմվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ։ Փաստաթղթում անդրադարձ կա նաև Եկեղեցու ֆինանսական թափանցիկության խնդիրներին։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարել է, որ կառավարության հրապարակած՝ Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցուն վերաբերող զեկույցը բովանդակությամբ և ձևով հակասահմանադրական, հակականոնական և անօրինական է։

Աղբյուր՝ yerevan.today

Advertisement
Գյուղմթերքի արտահանումը կտրուկ նվազել է, իսկ Փաշինյանը խոսում է 0.1% անկման մասին
Տնտեսություն3 hours ago

Գյուղմթերքի արտահանումը կտրուկ նվազել է, իսկ Փաշինյանը խոսում է 0.1% անկման մասին

«Երբ թշնամիդ կանգնում է սեփական կառավարությանդ կողքին, կասկածելու լուրջ հիմքեր են առաջանում»․ Հարութ Սասունյան
Քաղաքականություն3 hours ago

«Երբ թշնամիդ կանգնում է սեփական կառավարությանդ կողքին, կասկածելու լուրջ հիմքեր են առաջանում»․ Հարութ Սասունյան

«Ռուսաստանն ուզում է վերցնել Մեղրիի թուրանական միջանցքը»․ Դավիթ Շահնազարյան
Քաղաքականություն3 hours ago

«Ռուսաստանն ուզում է վերցնել Մեղրիի թուրանական միջանցքը»․ Դավիթ Շահնազարյան

«Պատրաստ են «ոսկե սարեր» խոստանալ Հայաստանին». ՌԴ ԱԳՆ պաշտոնյա
Քաղաքականություն3 hours ago

«Պատրաստ են «ոսկե սարեր» խոստանալ Հայաստանին». ՌԴ ԱԳՆ պաշտոնյա

ՌԴ ՊՆ․ 110 անօդաչու է ոչնչացվել, Մոսկվայի մարզում կա զոհ և վեց վիրավոր
Արտաքին աշխարհ4 hours ago

ՌԴ ՊՆ․ 110 անօդաչու է ոչնչացվել, Մոսկվայի մարզում կա զոհ և վեց վիրավոր

Պետեր Մադյար. «Հարստության հարկը» կգործի 2027-ից՝ մինչև 1,5% դրույքաչափով
Տնտեսություն5 hours ago

Պետեր Մադյար. «Հարստության հարկը» կգործի 2027-ից՝ մինչև 1,5% դրույքաչափով

Հայկ Սարգսյանը և Ավետիք Օրդյանը հեռացվել են «Քաղաքացիական պայմանագիր»-ից
Քաղաքականություն5 hours ago

Հայկ Սարգսյանը և Ավետիք Օրդյանը հեռացվել են «Քաղաքացիական պայմանագիր»-ից

«Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չկա»․ Մարկո Ռուբիո
Քաղաքականություն5 hours ago

«Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չկա»․ Մարկո Ռուբիո

Ադրբեջանցու հայտնաբերման ձախողումից հետո Դավիթ Սանամյանի պաշտոնանկության պատճառը՝ ըստ «Իշխանության»
Քաղաքականություն5 hours ago

Ադրբեջանցու հայտնաբերման ձախողումից հետո Դավիթ Սանամյանի պաշտոնանկության պատճառը՝ ըստ «Իշխանության»

Պուտինն ու Փեզեշքիանը հոկտեմբերի 9-ին կքննարկեն Մերձավոր Արևելքի իրավիճակը
Արտաքին աշխարհ6 hours ago

Պուտինն ու Փեզեշքիանը հոկտեմբերի 9-ին կքննարկեն Մերձավոր Արևելքի իրավիճակը