Արտաքին աշխարհ
Թուրքիան Ուկրաինային KORKUT ՀՕՊ համակարգեր է մատակարարել
Ուկրաինացի պաշտոնյան, որը չի ցանկացել հրապարակել իր անունը, հայտնել է, որ Թուրքիան Ուկրաինային մատակարարել է «KORKUT» հակաօդային պաշտպանության համակարգեր։ Դրանք արտադրում է թուրքական «ASELSAN» ռազմարդյունաբերական ընկերությունը։
Պաշտոնյայի խոսքով՝ համակարգերն Ուկրաինայում օգտագործվում են ռուսական անօդաչու թռչող սարքերի և հրթիռների դեմ պայքարում։ Նա նշել է, որ շահագործման ընթացքում որոշակի խնդիրներ են առաջացել, սակայն դրանք լուծելի են։
Պաշտոնյան նաև հայտնել է, որ Կիևը հետաքրքրված է նոր համակարգերի ձեռքբերմամբ։
Նշվում է, որ Ուկրաինան համագործակցում է թուրքական տարբեր ռազմարդյունաբերական ընկերությունների հետ՝ մարտական պայմաններում համակարգերը փորձարկելու և ստացված արդյունքները գնահատելու նպատակով։
Աղբյուր՝ 168.am