Նեթանյահուն Էրդողանի դեմ ապացույցներ է հավաքում՝ ընտրություններից առաջ – YerevanPress
Connect with us

Քաղաքականություն

Նեթանյահուն Էրդողանի դեմ ապացույցներ է հավաքում՝ ընտրություններից առաջ

Նեթանյահուն Էրդողանի դեմ ապացույցներ է հավաքում՝ ընտրություններից առաջ

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հոկտեմբերի 27-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններից առաջ փորձում է ներքին աջակցությունն ամրապնդել՝ թիրախավորելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

Իսրայելական «i24NEWS»-ի տեղեկություններով՝ Նեթանյահուն պաշտոնյաներին հանձնարարել է սեպտեմբերի վերջին Էրդողանի դեմ ապացույցներ հավաքել։ Նշվում է, որ այդ նյութերը նախատեսվում է փոխանցել Միջազգային քրեական դատարան (ՄՔԴ)։

Միաժամանակ հաղորդվում է, որ նախաձեռնությունը, հավանաբար, իրավական հետևանքներ չի ունենա, քանի որ Թուրքիան և Իսրայելը Հռոմի կանոնադրության կողմ չեն և չեն ճանաչում ՄՔԴ-ի իրավասությունը։ Դա սահմանափակում է դատարանի՝ երկու երկրներում հետաքննություն իրականացնելու հնարավորությունը։

ՄՔԴ-ն, իր հերթին, Նեթանյահուի նկատմամբ ձերբակալման օրդեր է տվել՝ Գազայում խաղաղ բնակիչների սպանության, դաժանության և պատերազմի վարման մեթոդի կիրառման մեղադրանքներով։ Իսրայելը այդ օրդերը համարում է անօրինական։

Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետը և իշխող «Լիկուդ» կուսակցությունը պետք է պատասխանատվության ենթարկվեն Պաղեստինում բռնության համար, և աջակցում է Իսրայելի նկատմամբ միջազգային ճնշմանը։ Թուրքական աղբյուրների գնահատմամբ՝ Էրդողանին ու Թուրքիային նախընտրական օրակարգի կենտրոնում հայտնվելը Նեթանյահուի ներքաղաքական աջակցությունն ամրապնդելու փորձի մաս է։

Աղբյուր՝ 168.am

«Խաղաղության ձգտելը չի նշանակում մոռանալ». Գուրգեն Սարգսյան
Քաղաքականություն3 hours ago

«Խաղաղության ձգտելը չի նշանակում մոռանալ». Գուրգեն Սարգսյան

«Այս մասշտաբի սխալի համար արդարացում չկա». Պենտագոնը Իրանի դեմ պատերազմի կորուստները վերանայել է
Արտաքին աշխարհ3 hours ago

«Այս մասշտաբի սխալի համար արդարացում չկա». Պենտագոնը Իրանի դեմ պատերազմի կորուստները վերանայել է

Վան Ինը Բաքվում կմասնակցի CICA-ի գագաթնաժողովին՝ Սի Ծինփինի հատուկ ներկայացուցչի կարգավիճակով
Արտաքին աշխարհ3 hours ago

Վան Ինը Բաքվում կմասնակցի CICA-ի գագաթնաժողովին՝ Սի Ծինփինի հատուկ ներկայացուցչի կարգավիճակով

«Մենք շարունակում ենք հատուկ ռազմական գործողության նպատակների իրականացումը». Սերգեյ Լավրով
Քաղաքականություն3 hours ago

«Մենք շարունակում ենք հատուկ ռազմական գործողության նպատակների իրականացումը». Սերգեյ Լավրով

«Քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը միջազգային իրավունքի խախտում է». Թուրքիայի ԱԳՆ
Արտաքին աշխարհ3 hours ago

«Քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը միջազգային իրավունքի խախտում է». Թուրքիայի ԱԳՆ

«Թուրքիան կանգնած է եղբայրական Սաուդյան Արաբիայի կողքին». Էրդողան
Արտաքին աշխարհ3 hours ago

«Թուրքիան կանգնած է եղբայրական Սաուդյան Արաբիայի կողքին». Էրդողան

«Շոու էր սարքել, մասնակցություն չի ունեցել մարտական գործողություններին». Էդգար Ղազարյանը՝ Սասուն Միքայելյանին
Քաղաքականություն3 hours ago

«Շոու էր սարքել, մասնակցություն չի ունեցել մարտական գործողություններին». Էդգար Ղազարյանը՝ Սասուն Միքայելյանին

7.4% աճի ֆոնին՝ օգոստոսին արդյունաբերությունը նվազել է 4.3%-ով
Տնտեսություն3 hours ago

7.4% աճի ֆոնին՝ օգոստոսին արդյունաբերությունը նվազել է 4.3%-ով

«Չեմ բացառում, որ Ալիևը փորձում է խաղալ այս թեմայով»․ Տաթեւիկ Հայրապետյան
Քաղաքականություն3 hours ago

«Չեմ բացառում, որ Ալիևը փորձում է խաղալ այս թեմայով»․ Տաթեւիկ Հայրապետյան

«Փաշինյանը չգիտի CEPA-ի ստորագրման տարեթիվը». Արմեն Աշոտյան
Քաղաքականություն3 hours ago

«Փաշինյանը չգիտի CEPA-ի ստորագրման տարեթիվը». Արմեն Աշոտյան