Հասարակություն
Արմեն Ղազարյանին երեք ամիս էր մնացել զորացրմանը․ նախնական տվյալով՝ դեպքը դիրքերում է եղել
Հրազենային վնասվածքից մահացած զինծառայող Արմեն Ղազարյանին երեք ամիս էր մնացել զորացրվելու համար։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է Արարատի մարզի Ռանչպար գյուղի գյուղապետ Վահան Վարդանյանը։
Նրա խոսքով՝ Ղազարյանը ծառայում էր Վարդենիսում, իսկ նախնական տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել դիրքերում։
«Նա տան միակ որդին էր, մի քույր ունի։ Շատ դաստիարակված տղա էր, շատ լավ ընտանիքի զավակ»,– ասել է գյուղապետը։
Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հոկտեմբերի 10-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ղ.-ի դին՝ հրազենային վնասվածքով։ Զինծառայողի ընտանիքը սահմանված կարգով տեղեկացվել էր։
Աղբյուր՝ yerevan.today