Տնտեսություն
Հայաստանում բենզինը ավելի քան երկու անգամ թանկ է, քան Ադրբեջանում
Numbeo-ի տվյալներով՝ Հայաստանում մեկ լիտր բենզինի արժեքը մոտ 1,44 դոլար է։ Այս ցուցանիշով Հայաստանը տարածաշրջանի ամենաթանկ վառելիք ունեցող երկրների շարքում է։
Հարևան երկրներից Վրաստանում մեկ լիտր բենզինն արժե մոտ 1,20 դոլար, Թուրքիայում՝ մոտ 1,29 դոլար, Ադրբեջանում՝ մոտ 0,65 դոլար։ Տարածաշրջանում ամենացածր գինը գրանցվել է Իրանում՝ մոտ 0,35 դոլար մեկ լիտրի համար։
Այսպիսով, Հայաստանում բենզինը ավելի քան երկու անգամ թանկ է, քան Ադրբեջանում, և մոտ չորս անգամ՝ քան Իրանում։ Թուրքիայում ևս վառելիքն ավելի էժան է, քան Հայաստանում։
Numbeo-ի 100 երկրներ և տարածքներ ընդգրկող համաշխարհային վարկանիշում Վրաստանը զբաղեցնում է 59-րդ տեղը․ այնտեղ մեկ լիտր բենզինի միջին գինը նշված է 1,33 դոլար։ Ամենաթանկ բենզինը Հոնկոնգում է՝ մոտ 3,99 դոլար մեկ լիտրի համար, իսկ ամենաէժանը՝ Իրանում՝ 0,29 դոլար։
Աղբյուր՝ 168.am