«Այս երգեհոնը նվագելիս ինձ տանն եմ զգում». Միլկիցա Ռադովանովիչը՝ հայկական հոգևոր երաժշտության մասին – YerevanPress
Connect with us

Ժամանց

«Այս երգեհոնը նվագելիս ինձ տանն եմ զգում». Միլկիցա Ռադովանովիչը՝ հայկական հոգևոր երաժշտության մասին

«Այս երգեհոնը նվագելիս ինձ տանն եմ զգում». Միլկիցա Ռադովանովիչը՝ հայկական հոգևոր երաժշտության մասին

Սեպտեմբերի 26-ից անցկացվող Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության միջազգային փառատոնի շրջանակում հոկտեմբերի 10-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը մենահամերգով հանդես է եկել սերբ-նորվեգացի երգեհոնահարուհի Միլկիցա Ռադովանովիչը։ Նա նաև համերգ է տվել Կապանի արվեստի պետական քոլեջում։

Ռադովանովիչի ծրագրում ընդգրկված են եղել Կոմիտասի, Ներսես Շնորհալու, Գրիգոր Պահլավունու և այլ հայ հեղինակների ստեղծագործություններ։ Երգեհոնահարուհու խոսքով՝ հայ միջնադարյան հոգևոր երաժշտությունն իրեն հարազատ է ուղղափառ ավանդույթների ընդհանրության շնորհիվ։

«Այս երգեհոնը նվագելիս ինձ տանն եմ զգում։ Շատ հետաքրքիր զգացողություն է՝ հոգևոր երաժշտություն նվագել հենց այս երգեհոնով․ գործիքն ինքնին և նրա հնչողությունն ինձ համար առանձնահատուկ են»,– ասել է նա Aravot.am-ին տված հարցազրույցում։

Ռադովանովիչը նշել է, որ հայ հոգևոր երաժշտությունը Նորվեգիայում ևս ջերմ ընդունելության է արժանացել, քանի որ նորվեգացի ունկնդիրների համար այն նորություն էր։ Նրա խոսքով՝ այդ երաժշտությունը հոգևոր առումով մոտ է իրեն և հաճելի է այն կատարել ինչպես Հայաստանում, այնպես էլ Նորվեգիայում և այլ երկրներում։

Երգեհոնահարուհին կարևորել է Վահագն Ստամբոլցյանի անունը կրող փառատոնին մասնակցելը։ Նա ասել է, որ ուսումնասիրել է Ստամբոլցյանի գործունեությունն ու հայկական երգեհոնային ավանդույթները, իսկ Կապանում իրեն պատմել են Հայաստանում երգեհոնային արվեստի զարգացման գործում նրա ունեցած դերի մասին։

Ռադովանովիչի համերգային ծրագիրը կառուցված է տարբեր երկրների երաժշտական ավանդույթների միջև կապ ստեղծելու գաղափարի շուրջ։ Այն ներառում է Յոհան Սեբաստիան Բախի, նորվեգացի կոմպոզիտոր Էդվարդ Գրիգի, ինչպես նաև Գերմանիայի, Իտալիայի, Սերբիայի և Հայաստանի երաժշտական ժառանգությունը։

Ժամանակակից երգեհոնային երաժշտության մասին խոսելիս նա նշել է, որ ոլորտը որոշակի դժվարություններ ունի․ քիչ մարդիկ են երգեհոն նվագում կամ հետաքրքրվում այդ երաժշտությամբ։ Նրա խոսքով՝ կոմպոզիտորները հաճախ որևէ մեղեդի կամ հոգևոր երգ ներկայացնում են ժամանակակից երաժշտական լեզվով, ինչի շնորհիվ այն երգեհոնով գեղեցիկ է հնչում և հարմար է համերգային կատարման համար։

Ռադովանովիչը նաև անդրադարձել է իր սերբական և նորվեգական երաժշտական ինքնությանը։ Նա շուրջ տասը տարի ապրում է Նորվեգիայում, որտեղ երգեհոնային երաժշտությունը մշակույթի և կրոնական ավանդույթի մաս է։ Միևնույն ժամանակ, երգեհոնահարուհին նշել է, որ իր մեջ պահպանվում են Սերբիայից եկող զգացողություններն ու երաժշտական արտահայտչամիջոցները, որոնք, նրա գնահատմամբ, լավ են համադրվում նորվեգական ազդեցությունների հետ։

Աղբյուր՝ aravot.am

Սանահինում «Opel»-ը կողաշրջվել է․ տուժածներից մեկը մահացել է
Հասարակություն9 hours ago

Սանահինում «Opel»-ը կողաշրջվել է․ տուժածներից մեկը մահացել է

«Շատ քիչ մարդիկ, շատ քիչ». Պեսկովը՝ Պուտինի ծննդյան հյուրերի մասին
Քաղաքականություն9 hours ago

«Շատ քիչ մարդիկ, շատ քիչ». Պեսկովը՝ Պուտինի ծննդյան հյուրերի մասին

«Սպառողները չպետք է օգտագործեն այս ձվերը». Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է սալմոնելա
Առողջություն9 hours ago

«Սպառողները չպետք է օգտագործեն այս ձվերը». հայտնաբերվել է սալմոնելա

Սանահինում «Opel»-ը ձորակն է կողաշրջվել․ կա 1 զոհ և 5 վիրավոր
Հասարակություն9 hours ago

Սանահինում «Opel»-ը ձորակն է կողաշրջվել․ կա 1 զոհ և 5 վիրավոր

«Իրավական մեխանիզմ, որով մեզ ԵԱՏՄ-ից կհանեն, չկա»․ Վաչե Գաբրիելյան
Տնտեսություն9 hours ago

«Իրավական մեխանիզմ, որով մեզ ԵԱՏՄ-ից կհանեն, չկա»․ Վաչե Գաբրիելյան

Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 12-13-ը կմեկնի Լեհաստան
Քաղաքականություն10 hours ago

Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 12-13-ը կմեկնի Լեհաստան

«Այս պահից գործում է էներգետիկ հրադադար». Թրամփ
Քաղաքականություն10 hours ago

«Այս պահից գործում է էներգետիկ հրադադար». Թրամփ

«Այս երգեհոնը նվագելիս ինձ տանն եմ զգում». Միլկիցա Ռադովանովիչը՝ հայկական հոգևոր երաժշտության մասին
Ժամանց10 hours ago

«Այս երգեհոնը նվագելիս ինձ տանն եմ զգում». Միլկիցա Ռադովանովիչը՝ հայկական հոգևոր երաժշտության մասին

Հայ մարզիկները Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունից վերադարձել են 6 մեդալով
Սպորտ10 hours ago

Հայ մարզիկները Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունից վերադարձել են 6 մեդալով

«Մահապատիժը անընդունելի է». Լևոն XIV
Արտաքին աշխարհ10 hours ago

«Մահապատիժը անընդունելի է». Լևոն XIV