«Եթե Կայա Կալասին քարտեզ տան, չի կարողանա ցույց տալ՝ որտեղ է Վրաստանը». Կալաձե – YerevanPress
Connect with us

Քաղաքականություն

«Եթե Կայա Կալասին քարտեզ տան, չի կարողանա ցույց տալ՝ որտեղ է Վրաստանը». Կալաձե

«Եթե Կայա Կալասին քարտեզ տան, չի կարողանա ցույց տալ՝ որտեղ է Վրաստանը». Կալաձե

Թբիլիսիի քաղաքապետ և իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդներից Կախա Կալաձեն հայտարարել է, որ իրեն «բոլորովին չի հետաքրքրում» Լյուքսեմբուրգում ԵՄ արտգործնախարարների հանդիպումը, որի օրակարգում Վրաստանում ստեղծված իրավիճակի քննարկումն է։

Կալաձեի խոսքով՝ այդ թեմայով հնչող հայտարարությունները «հիմնված են անարդարության և ստի վրա»։ Նա նաև հայտարարել է, որ ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը չի կարողանա քարտեզի վրա ցույց տալ Վրաստանի գտնվելու վայրը։

«Ցանկացած նորմալ մարդ, ով կատարվողին մոտենում է կշռադատված և չի դիմում քաղաքական շահարկումների, գիտակցում է Վրաստանի նշանակությունը»,- ասել է Կալաձեն։ Նրա պնդմամբ՝ Վրաստանում իշխանության բերելու իրենց «գործակալական ցանցի ներկայացուցիչներին» ձգտող ուժերը հետագայում երկիրը կօգտագործեն սեփական շահերի համար՝ ստիպելով անել այն, ինչ իրենց է ձեռնտու։

Կալաձեն նշել է, որ Վրաստանը աշխարհագրական դիրքով և այլ առումներով առաջատար երկիր է։ Նա նաև ընդգծել է երկրի տնտեսական ու ժողովրդավարական զարգացումը վերջին տարիներին և խոսքի ու կարծիքի արտահայտման ազատությունը։

Միաժամանակ նա քննադատել է խոսքի ազատության այն ընկալումը, որի շրջանակում, իր խոսքով, թույլատրվում է հայհոյել, վիրավորել ու հալածել այլ տեսակետ ունեցող մարդկանց։ Կալաձեի խոսքով՝ Վրաստանը կառուցում է մի երկիր, որտեղ յուրաքանչյուր մարդ կունենա խոսքի, ինքնարտահայտման ազատություն և հավասար հնարավորություններ։

Աղբյուր՝ yerevan.today

«Իռացիոնալ իշխանական վարքագծի պայմաններում ռացիոնալ սպասումներ պահանջելը տնտեսական քաղաքականություն չէ». Դավիթ Անանյան
Տնտեսություն2 hours ago

«Իռացիոնալ իշխանական վարքագծի պայմաններում ռացիոնալ սպասումներ պահանջելը տնտեսական քաղաքականություն չէ». Դավիթ Անանյան

«Բաքվի վարչախումբն այնքան էլ կայուն և անպարտելի չէ». Վարդան Ոսկանյան
Քաղաքականություն2 hours ago

«Բաքվի վարչախումբն այնքան էլ կայուն և անպարտելի չէ». Վարդան Ոսկանյան

«Շարունակում ենք հատուկ ռազմական գործողության նպատակների իրականացումը». Լավրով
Արտաքին աշխարհ2 hours ago

«Շարունակում ենք հատուկ ռազմական գործողության նպատակների իրականացումը». Լավրով

«Եթե չեն տեղեկացնում, իրավունք ունե՞մ կասկածելու, որ դիվերսիա է տեղի ունեցել». Գառնիկ Դանիելյան
Քաղաքականություն2 hours ago

«Եթե չեն տեղեկացնում, իրավունք ունե՞մ կասկածելու, որ դիվերսիա է տեղի ունեցել». Գառնիկ Դանիելյան

Սևան-Երևան ճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել․ 4 վիրավոր
Հասարակություն2 hours ago

Սևան-Երևան ճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել․ 4 վիրավոր

«Մասնակցություն չի ունեցել մարտական գործողություններին». Էդգար Ղազարյանը՝ Սասուն Միքայելյանի մասին
Քաղաքականություն2 hours ago

«Մասնակցություն չի ունեցել մարտական գործողություններին». Էդգար Ղազարյանը՝ Սասուն Միքայելյանի մասին

«Դուք «բուդկի պաշտպաններ եք»․ թաղապետը՝ Մեսրոպ Մանուկյանին
Հասարակություն2 hours ago

«Դուք «բուդկի պաշտպաններ եք»․ թաղապետը՝ Մեսրոպ Մանուկյանին

«Եթե Կայա Կալասին քարտեզ տան, չի կարողանա ցույց տալ՝ որտեղ է Վրաստանը». Կալաձե
Քաղաքականություն2 hours ago

«Եթե Կայա Կալասին քարտեզ տան, չի կարողանա ցույց տալ՝ որտեղ է Վրաստանը». Կալաձե

«Քանի՞ զինվորի կյանք արժե նախարար Պապիկյանի պաշտոնը»
Քաղաքականություն2 hours ago

«Քանի՞ զինվորի կյանք արժե նախարար Պապիկյանի պաշտոնը»

Ռամզան Կադիրովը ստացել է «Երկաթուղային պատվավոր աշխատող» կրծքանշանը
Քաղաքականություն10 hours ago

Ռամզան Կադիրովը ստացել է «Երկաթուղային պատվավոր աշխատող» կրծքանշանը