Քաղաքականություն
Ռամզան Կադիրովը ստացել է «Երկաթուղային պատվավոր աշխատող» կրծքանշանը
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին շնորհվել է «Երկաթուղային պատվավոր աշխատող» կրծքանշանը՝ երկաթուղային տրանսպորտի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և գործունեության բարձր արդյունքների համար։ Այս մասին հայտնում է «Грозный-Информ»-ը։
Պարգևը Կադիրովին հանձնել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Իվան Կոլեսնիկովը։
Արարողությունը տեղի է ունեցել Գրոզնիի երկաթուղային կայարանում՝ Չեչնիայի առաջին նախագահ, Ռուսաստանի հերոս Ահմատ-Հաջի Կադիրովի անունը կայարանին շնորհելուն նվիրված միջոցառումների շրջանակում։
Աղբյուր՝ 168.am