Սպորտ
Հայտնի է Հայաստանի ծանրամարտի հավաքականի կազմը՝ 2026-ի աշխարհի առաջնությունում
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան հրապարակել է 2026 թվականի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող մարզիկների կազմը։
Տղամարդկանց մրցաշարում Հայաստանից կմասնակցեն Գառնիկ Չոլաքյանը՝ 65 կգ քաշային կարգում, Գոռ Սահակյանն ու Տիգրան Կարապետյանը՝ 75 կգ-ում, Ռաֆիկ Հարությունյանն ու Մարտին Պողոսյանը՝ 85 կգ-ում, Դավիթ Հովհաննիսյանը՝ 95 կգ-ում, Գարիկ Կարապետյանը՝ 110 կգ-ում, իսկ Վարազդատ Լալայանը՝ 110 կգ-ից բարձր քաշային կարգում։
Տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչը Հակոբ Փիլոսյանն է, երկրորդ մարզիչը՝ Դավիթ Մուրադյանը։
Կանանց մրցաշարում Հայաստանը կներկայացնեն Ալեքսանդրա Գրիգորյանը՝ 57 կգ քաշային կարգում, Աննա Ամրոյանն ու Ալինա Սուքիասյանը՝ 77 կգ-ում, ինչպես նաև Էմմա Պողոսյանն ու Լիանա Գյուրջյանը՝ 86 կգ-ում։
Կանանց հավաքականի գլխավոր մարզիչը Արտաշես Ներսիսյանն է, երկրորդ մարզիչը՝ Տարոն Թովմասյանը։
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը կանցկացվի հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 8-ը՝ Չինաստանի Նինբո քաղաքում։
Աղբյուր՝ 168.am