Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքում գրել է․ Ամեն անգամ կրկնվում է նույն բանը, բայց ամեն անգամ նոր պաթոսով ու բարկությամբ եք արձագանքում սրա պահվածքին։ Այս մասին ֆեյսբուքյան իր...
«Ազատագրական շարժում» նախաձեռնող խմբի անդամ, լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պետրոս Ղազարյանը հերթական «մտքի փայլատակումով» փորձել է ինձ վրա ցեխ շպրտել՝ ակնհայտ սուտ տարածելով, թե իբր ես վատ եմ արտահայտվել «Մանկական Եվրոտեսիլ»-ում հայ երեխայի հաղթելու մասին։ Նախ, ես որևէ տեղ և ոչինչ չեմ խոսել «Եվրոտեսիլ»-ի մասին, իսկ ընդհանրապես, ուրախ եմ, որ միջազգային երգի այդ մրցույթում հայ մասնակիցը հաջողության է հասել։ Այս առումով Պետրոսը հերթական կեղծիքով թույն է փորձում ուղղել իմ դեմ՝ խեղդվելով սեփական թույնի ավելցուկից։ Ինչո՞ւ եք փորձում ինձ ներքաշել այնտեղ, որտեղ ես չկամ։ Մշտապես հարգանքով եմ արտահայտվել կամ լռել եմ այն մարդկանց մասին, ում հետ երբևէ աշխատել եմ, թեկուզ ունեցած լինենք հակասություններ, քանի որ ինձ համար գործընկերությունը և համատեղ անցած ճանապարհը կարևոր արժեքներ են բարոյականության մեջ։ Պետրոսը դա երևի չի հասկանում։ Չի հասկանում, որ գոնե «Կենտրոն» հեռուստաընկերությունում 2009-2017թթ․ ընթացքում միասին աշխատած տարիներին ինքն այնքան հիմար բաներ է արել, որ եթե խիղճս կորցնեմ ու դրա 1%-ի մասին էլ խոսեմ, կինը ծեծելով տանից դուրս կհանի։ Իր կնոջից ու կնոջ ազգականներից Պետրոսի սարսափների մասին կարելի է հատորներ գրել, բայց ես, իհարկե, երբևէ չեմ խոսել ու չեմ խոսի, քանի որ իմ տեսածներն ու իմացածները պետք է մնան միայն իմ տեսածն ու իմացածը։ Պարզապես ցավում եմ, որ Պետրոս Ղազարյանն այդպես էլ մնաց նույն Պետոն, որին օգտագործում են բոլոր ժամանակների փողատերերն ու իշխանությունները։ Այսպես կոչված, «սուր» հարցազրույցների մեծ մասն էլ նախապես պայմանավորված շոու է։ Պետրոսը չի մարսում, որ Հ1-ում միասին աշխատելիս չկարողացավ ինձ ստիպել, համոզել, որ լռեմ և իր նման՝ շատ հանցանքների մասին իմանալով հանդերձ, քծնեմ ժամանակի իշխանություններին։ Նույն Պետրոսի սենյակում մի քանի անգամ եմ ճակատին ասել այն, ինչ կա իրականում, ինքն էլ արդարացել է, թե պետք չի խոսել, քանի որ Նիկոլին դեմ գնալը ոչ մի օգուտ չի տա։ Նույն Հ1-ում իշխանություններին հանդուրժող, բայց առնվազն չսիրող ուրիշ պաշտոնյաներ ու բարձր աշխատավարձ ստացողներ էլ կան, բայց գոնե նրանք այնքան բարոյականություն ունեն, որ չեն հայհոյում ու վարկաբեկում իրենց գործընկերոջը հանուն մի փոր հացի։ Պետրոս չդարձած Պետոն այդ տարրական բանն էլ չի հասկանում։ Ամեն դեպքում, երբեմն պետք է մարդուն ցավացնել, որ խելքը գլուխը հավաքի։ Ես դա Պետրոս Ղազարյանին խոստանում եմ»։
Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ձերբակալել են Գառնիկ Իսագուլյանին։ Ըստ փաստաբանի՝ պատճառն այն է, որ Իսագուլյանը գերագույն ստահակի նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանին անվանել է թուրքական...
Հայրենավաճառ իշխանությունների ստի, կեղծիքի ու մոլորությունների տարածման հարթակի վերածված «Հանրային» հեռուստատեսության հարցազրուցավար, բոլոր ժամանակների իշխանություններին հաճույքով ծառայող Պետրոս Ղազարյանը, ով նաև նժդեհյան գաղափարաբանությունը ֆաշիստական ու 21-րդ դարում չափազանց...
Hayk Araich Graphic Designerr ֆեյսբուքյան օգտատերը գրել է․ Դեկտեմբերի 22_ին, ժամը 10;00_ին, այդ նիստին ընդառաջ’ որպես քաղաքացի, լինելու եմ քաղաքապետարանի դիմաց եւ իմ’ որպես երևանցի, աջակցությունս...
Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Էս գրառումս լավ կհիշեք Մարության Հայկից հետո հաջորդը Պապիկյան Սուրոն է: Ասեմ ինչու: Որովհետև որոշ աշխարհաքաղաքական կենտրոններ հենց Պապիկյան Սուրոյին են...
Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այն, ինչ վերջին ժամանակներս կատարվում է տեղական ինքնակառավարման մարմինների հետ, լի է ժողովրդավարության հիմքի՝ ընտրելու և ընտրվելու իրավունքի համար...
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Շատ զարմանալի է, որ մինչև հիմա իշխանությունը օրենքի նոր նախագիծ չի ներկայացրել, որով կսահմանվի, որ երկրի բոլոր պաշտոնները՝ նախագահ,...
Նժդեհ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Ժիրայր Լիպարիտյանն իմ ճանաչած ամենապարկեշտ ու քաղաքավարի մարդկանցից մեկն է, և անգամ տեսագրությունից ակնհայտ էր, թե որքան ապշած էր...
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Էէէէէէ, Նիկոլ, Նիկոլ….Կապիտուլյանտ բանակցողից ե՞րբ է օգուտ եղել, որ քեզանից լինի։Նոր իմացա՞ր, որ թուրքին վստահել չի կարելի։ Էդ է՞...