Տնտեսություն
Թյուրքական պետությունների առևտրաշրջանառությունը 2025-ին կազմել է 1.27 տրլն դոլար
«Թյուրքական պետությունների կազմակերպության» անդամ և դիտորդ երկրների առևտրի ընդհանուր ծավալը 2025 թվականին հասել է 1.27 տրլն դոլարի, իսկ նրանց համախառն ներքին արդյունքը գերազանցել է 2.4 տրլն դոլարը։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Ըստ հրապարակման՝ գրանցված աճը կազմել է 6.86 տոկոս՝ շուրջ երկու անգամ գերազանցելով համաշխարհային միջին ցուցանիշը։
Կազմակերպության անդամ երկրները շարունակում են աշխատել տնտեսական ինտեգրացիայի խորացման, առևտրի ընդլայնման և տարածաշրջանի՝ համաշխարհային առևտրում դիրքերի ամրապնդման ուղղությամբ։
Միաժամանակ նշվում է, որ տարածաշրջանային առևտուրը դեռևս չի հասել իր նպատակային ցուցանիշին։ Տնտեսական ինտեգրացիան և երկրների համաշխարհային մրցունակությունը բարձրացնելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։
Աղբյուր՝ 168.am