Քաղաքականություն
Լուլա դա Սիլվան հայտարարել է, որ ցանկանում է ապրել մինչև 120 տարեկան
Բրազիլիայի 80-ամյա նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան Ռիո դե Ժանեյրոյում անցկացված նախընտրական հանրահավաքի ժամանակ ասել է, որ ցանկանում է ապրել մինչև 120 տարեկան և շարունակել մասնակցել երկրի քաղաքական կյանքին։
Նա նաև կողմնակիցներին կոչ է արել 70 տարեկանից բարձր քաղաքացիներին խրախուսել մասնակցել ընտրություններին։ Բրազիլիայում այդ տարիքային խմբի համար քվեարկությունը պարտադիր չէ։
Հոկտեմբերի 4-ին նախատեսված ընտրությունները կարող են պատմական նշանակություն ունենալ Լուլա դա Սիլվայի համար․ հաղթելու դեպքում նա կստանձնի նախագահի պաշտոնը չորրորդ ժամկետով։ Հարցումների համաձայն՝ առաջին փուլում Լուլան կարող է ստանալ ձայների 40 տոկոսը, իսկ նրա գլխավոր մրցակից Ֆլավիու Բոլսոնարուն՝ 36 տոկոսը։ Երկրորդ փուլում թեկնածուների միջև տարբերությունը, ըստ կանխատեսումների, կարող է նվազագույն լինել։
Աղբյուր՝ 168.am