Քաղաքականություն
Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը որևէ մեկի օգնության կամ պաշտպանության կարիքը չունի
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իր երկիրը նախկինում անհրաժեշտության պահին որևէ մեկից օգնություն չի ստացել և ամեն ինչ ձեռք է բերել սեփական միջոցներով։ Նրա խոսքով՝ դա վերաբերում է նաև սպառազինությանը, որը Ադրբեջանը գնել է համաշխարհային շուկայական գներով՝ մինչև վերջին փամփուշտը։
Ալիևի պնդմամբ՝ Ադրբեջանը որևէ մեկի օգնության կամ պաշտպանության կարիքը չունի։ Նա նաև նշել է, որ երկրի արտաքին քաղաքականությունը պետք է կառուցվի այնպես, որպեսզի որևէ մեկը չկարողանա միջամտել ներքին գործերին։
«Թող յուրաքանչյուրն իմանա իր տեղը, թող չխառնվի մեր գործերին, քիթը չխոթի մեր կենսակերպի մեջ և չթելադրի մեզ, թե ինչպես վարվել»,— հայտարարել է նա՝ հավելելով, որ յուրաքանչյուր պետություն պետք է հոգա իր ժողովրդի և երկրի մասին։
Աղբյուր՝ 168.am