Արտաքին աշխարհ
Ֆրանսիան և Թուրքիան խոչընդոտել են Հայաստանի ու Ադրբեջանի հետ ՆԱՏՕ-ի համագործակցության ընդլայնմանը
Ֆրանսիան և Թուրքիան արգելափակել են Հայաստանի և Ադրբեջանի հետ համագործակցությունն ընդլայնելու ՆԱՏՕ-ի ծրագրերը։ Այս մասին հաղորդում է «Թուրքիան այսօր» լրատվական ալիքը։
Ըստ հաղորդման՝ Ֆրանսիան երկկողմ տարաձայնությունների պատճառով արգելափակել է Ադրբեջանի հետ ՆԱՏՕ-ի գործընկերության գործընթացը, իսկ Թուրքիան դեմ է հանդես եկել Հայաստանի հետ գործընկերությանը՝ պնդելով, որ երկու ծրագրերը պետք է հաստատվեն միաժամանակ։
Առաջարկվող գործընկերությունները նախատեսում են ընդլայնել համատեղ զորավարժությունները, ռազմական պատրաստությունն ու քաղաքական համագործակցությունը։
Աղբյուր՝ 168.am