Քաղաքականություն
Արա Պողոսյանը քննադատել է Հայաստանի անվտանգային համակարգի աշխատանքը
Արա Պողոսյանը հայտարարել է, որ վերջին տարիներին ստեղծված անվտանգային համակարգի արդյունավետությունը գնահատելու համար բավարար է տեղի ունեցած մեկ դեպքը։ Նրա խոսքով՝ այդ դեպքը ցույց է տվել, թե ինչով են զբաղված ռազմական հետախուզությունը, Ազգային անվտանգության ծառայությունը, ոստիկանությունն ու Արտաքին հետախուզական ծառայությունը։
Պողոսյանը նշել է, որ եթե ինքը վարչապետ լիներ և նման իրավիճակ տեղի ունենար, նախ կմտածեր հրաժարական ներկայացնելու մասին, քանի որ պետության առաջնային գործառույթը քաղաքացիների և երկրի անվտանգության ապահովումն է։ Նրա գնահատմամբ՝ այդ գործառույթի ձախողման դեպքում պետության գոյությունը կորցնում է իր իմաստը։
Նա նաև ասել է, որ հետախուզական և անվտանգային ծառայությունները պետք է ավելի վաղ տեղեկացված լինեին հակառակորդի դիրքում տեղի ունեցող իրադարձությունների, հնարավոր դասալքության և Հայաստանի տարածք ներխուժման մասին։ Պողոսյանի խոսքով՝ այս ուղղությամբ հատկապես ձախողվել է ռազմական հետախուզության աշխատանքը։
«Երևի էլ չշարունակեմ, թե որ ծառայության ղեկավարն ինչ պատասխանատվություն կկրեր»,— ասել է նա։
Աղբյուր՝ yerevan.today