Քաղաքականություն
Էդուարդ Շարմազանովը քննադատել է Արցախի վերաբերյալ իշխանության դիրքորոշման փոփոխությունը
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հիշեցրել է Նիկոլ Փաշինյանի՝ 2018 թվականի մայիսի 1-ին Ազգային ժողովում արտահայտած տեսակետը Արցախի վերաբերյալ։
Շարմազանովը մեջբերել է Փաշինյանի խոսքերը. «Սիրելի արցախցիներ, համոզված եղեք, որ սիրո եւ համերաշխության հեղափոխությունը ոչ միայն որեւէ վտանգ չի պարունակում, այլեւ նորանոր հնարավորություններ է բացում Արցախի ժողովրդի ու Արցախի պետականության համար»։
Ըստ Շարմազանովի՝ տարիներ անց նույն անձն ու նրա թիմը «հանձնեցին Արցախն Ադրբեջանին», իսկ Ազգային ժողովի ամբիոնից Ղարաբաղյան շարժումը որակեցին սխալ, իսկ Արցախը՝ «թոկ»։
«Կյանքը ցույց է տվել, որ չկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում ու տարիներ անց հակառակը պնդում»,— գրել է նա։
Աղբյուր՝ 168.am