Այնթափում վիճաբանությունն ավարտվել է հրազենային վնասվածքով․ 49-ամյա տղամարդը ձերբակալվել է – YerevanPress
Connect with us

Հասարակություն

Այնթափում վիճաբանությունն ավարտվել է հրազենային վնասվածքով․ 49-ամյա տղամարդը ձերբակալվել է

Այնթափում վիճաբանությունն ավարտվել է հրազենային վնասվածքով․ 49-ամյա տղամարդը ձերբակալվել է

Հոկտեմբերի 1-ի գիշերը՝ ժամը 03:15-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն տեղեկություն է ստացել, որ «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության խումբը հրազենային վնասվածք ստացած 54-ամյա տղամարդու տեղափոխել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

ՆԳՆ-ի հաղորդմամբ՝ Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների իրականացրած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն գիշերը Այնթափ գյուղի 17-րդ փողոցի տներից մեկի մոտ տղամարդը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է Նոր Կյուրին գյուղի 49-ամյա բնակչի հետ։ Վիճաբանության ընթացքում նրանք փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց։

Այնուհետև 54-ամյա տղամարդը գնացել է Նոր Կյուրին՝ վիճաբանությունը շարունակելու։ Ըստ հաղորդագրության՝ այդ ընթացքում 49-ամյա տղամարդը իր մոտ ապօրինի պահվող հրացանով կրակել է և մարմնական վնասվածք պատճառել նրան։

49-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Մասիսի բաժին, ապա՝ ձերբակալվածների պահման վայր։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Իրավապահները միջոցառումներ են ձեռնարկում ապօրինի պահվող հրացանը հայտնաբերելու ուղղությամբ, իսկ նախաքննությունը շարունակվում է։

Աղբյուր՝ 168.am

Advertisement
Անի Ավետիսյանի ոտքը փրկելու համար բժիշկները նոր վիրահատություններ են նախատեսում
Առողջություն54 minutes ago

Անի Ավետիսյանի ոտքը փրկելու համար բժիշկները նոր վիրահատություններ են նախատեսում

Միհրան Հակոբյանը՝ Շաքիի դեպքի և «կապիտուլյացիոն խաղաղության» մասին
Քաղաքականություն55 minutes ago

Միհրան Հակոբյանը՝ Շաքիի դեպքի և «կապիտուլյացիոն խաղաղության» մասին

Էդուարդ Շարմազանովը քննադատել է Արցախի վերաբերյալ իշխանության դիրքորոշման փոփոխությունը
Քաղաքականություն55 minutes ago

Էդուարդ Շարմազանովը քննադատել է Արցախի վերաբերյալ իշխանության դիրքորոշման փոփոխությունը

Այնթափում վիճաբանությունն ավարտվել է հրազենային վնասվածքով․ 49-ամյա տղամարդը ձերբակալվել է
Հասարակություն56 minutes ago

Այնթափում վիճաբանությունն ավարտվել է հրազենային վնասվածքով․ 49-ամյա տղամարդը ձերբակալվել է

Կառավարության անդամները երդվել են ծառայել պետական և հանրային շահին
Քաղաքականություն12 hours ago

Կառավարության անդամները երդվել են ծառայել պետական և հանրային շահին

Ղազարյան. Հայաստանի պետականության իրավական հիմքերն անխոցելի են
Քաղաքականություն12 hours ago

Ղազարյան. Հայաստանի պետականության իրավական հիմքերն անխոցելի են

Գեղարքունիքի յոթ գյուղերում ջրամատակարարումը կդադարեցվի
Հասարակություն12 hours ago

Գեղարքունիքի յոթ գյուղերում ջրամատակարարումը կդադարեցվի

Գյումրիի Մուշ թաղամասի բնակիչները ահազանգում են թափառող շների հարձակումների մասին
Հասարակություն12 hours ago

Գյումրիի Մուշ թաղամասի բնակիչները ահազանգում են թափառող շների հարձակումների մասին

Հինգ մարդ տեղափոխվել է հիվանդանոց՝ «Տառերի պուրակ»-ի մոտ տեղի ունեցած վթարից հետո
Հասարակություն12 hours ago

Հինգ մարդ տեղափոխվել է հիվանդանոց՝ «Տառերի պուրակ»-ի մոտ տեղի ունեցած վթարից հետո

Ալիևը հայտարարել է, որ Արցախը վերահսկողության տակ վերցնելու գործընթացը ծրագրված էր փուլերով
Քաղաքականություն13 hours ago

Ալիևը հայտարարել է, որ Արցախը վերահսկողության տակ վերցնելու գործընթացը ծրագրված էր փուլերով