Կատալոնիայում տեղումների ծավալը ռեկորդային մակարդակի է հասել – YerevanPress
Connect with us

Արտաքին աշխարհ

Կատալոնիայում տեղումների ծավալը ռեկորդային մակարդակի է հասել

Կատալոնիայում տեղումների ծավալը ռեկորդային մակարդակի է հասել

Բարսելոնայում և հարակից շրջաններում գրանցվել է առնվազն վերջին 20 տարվա ամենաանձրևոտ օրը, հաղորդում է EFE-ն։ Կատալոնիայի օդերևութաբանական ծառայության՝ Meteocat-ի տվյալներով՝ քաղաքի Ռավալ շրջանում տեղատարափի ընթացքում տեղացել է մոտ 190 մմ անձրև։ Diagonal-ի Zona Universitària կայանում արձանագրվել է ավելի քան 170 մմ, իսկ Բադալոնայի թանգարանի մոտ՝ 152 մմ տեղում։

Բարսելոնայի շրջակայքում ցուցանիշներն ավելի բարձր են եղել․ Կաբրիլսում տեղացել է 226,6 մմ, Գրանոլյերսում՝ 224,3 մմ, իսկ Մատարոյում՝ 220,1 մմ։ Ռավալում մեկ րոպեում գրանցվել է 3,4 մմ, իսկ կես ժամում՝ 36,1 մմ տեղում։ Օրական ցուցանիշը գրեթե կրկնակի գերազանցել է այդ վայրում նախկին առավելագույնը, որը գրանցվել էր 2017 թվականի մարտի 24-ին։

Meteocat-ի համաձայն՝ հորդառատ անձրևները կապված են Միջերկրական ծովի վրա ձևավորված մեզոսանդղակի կոնվեկտիվ համակարգի հետ։ Ծառայությունը կանխատեսել էր, որ տեղումները կշարունակվեն նաև կիրակի, իսկ որոշ վայրերում կլինեն ուժեղ և հորդառատ։

Անբարենպաստ եղանակը Կատալոնիայում բազմաթիվ ջրածածկումների պատճառ է դարձել։ Կիրակի առավոտվա դրությամբ հրշեջները հարյուրավոր հաղորդումներ էին ստացել միջադեպերի, հիմնականում՝ ջրի հետ կապված դեպքերի մասին։ Տարածաշրջանում պահպանվել է նաև գետերի վարարելու վտանգը։ Իշխանությունները բնակիչներին կոչ են արել պահպանել տեղաշարժի սահմանափակումները և հնարավորության դեպքում մնալ տանը։

Ռավալի Meteocat-ի կայանը գործում է 2006 թվականի հոկտեմբերից, ինչի շնորհիվ ներկայիս ցուցանիշը հնարավոր է համեմատել առնվազն երկու տասնամյակի դիտարկումների հետ։

Աղբյուր՝ 168.am

Advertisement
Եվրախորհրդարանի 122 պատգամավոր կոչ են արել քննարկել սառեցված ռուսական ակտիվների օգտագործումը
Արտաքին աշխարհ3 hours ago

Եվրախորհրդարանի 122 պատգամավոր կոչ են արել քննարկել սառեցված ռուսական ակտիվների օգտագործումը

Կառավարությունը 50 մլն դրամ կհատկացնի հայ-բրիտանական գործարար համաժողովի անցկացմանը
Տնտեսություն3 hours ago

Կառավարությունը 50 մլն դրամ կհատկացնի հայ-բրիտանական գործարար համաժողովի անցկացմանը

Կոբախիձե․ Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանների հարցում աշխատանքը կշարունակվի
Քաղաքականություն4 hours ago

Կոբախիձե․ Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանների հարցում աշխատանքը կշարունակվի

Մայա Աֆրիկյանը ահազանգում է՝ գիշերները Աղի լճում որսում են պլանկտոնը
Հասարակություն4 hours ago

Մայա Աֆրիկյանը ահազանգում է՝ գիշերները Աղի լճում որսում են պլանկտոնը

Կոբախիձե․ TRIPP-ը չի խոչընդոտի Վրաստանով անցնող ավանդական երթուղիներին
Քաղաքականություն4 hours ago

Կոբախիձե․ TRIPP-ը չի խոչընդոտի Վրաստանով անցնող ավանդական երթուղիներին

Փաշինյանը խոսել է Հայաստանում 1000 ՄՎտ հզորությամբ նոր ԱԷԿ-ի անհրաժեշտության մասին
Տնտեսություն4 hours ago

Փաշինյանը խոսել է Հայաստանում 1000 ՄՎտ հզորությամբ նոր ԱԷԿ-ի անհրաժեշտության մասին

Ալեքսանդր Ստուբ․ Ֆինլանդիան Ռուսաստանից հարձակման չի սպասում
Արտաքին աշխարհ4 hours ago

Ալեքսանդր Ստուբ․ Ֆինլանդիան Ռուսաստանից հարձակման չի սպասում

Կատալոնիայում տեղումների ծավալը ռեկորդային մակարդակի է հասել
Արտաքին աշխարհ4 hours ago

Կատալոնիայում տեղումների ծավալը ռեկորդային մակարդակի է հասել

Արաղչի․ Իրանը պատրաստ է բանակցությունների, սակայն նոր հարվածներին կպատասխանի ավելի մեծ ուժով
Արտաքին աշխարհ4 hours ago

Արաղչի․ Իրանը պատրաստ է բանակցությունների, սակայն նոր հարվածներին կպատասխանի ավելի մեծ ուժով

Ուռուցքաբանը ներկայացրել է կրծքագեղձի քաղցկեղի հիմնական ռիսկերը և վաղ հայտնաբերման հնարավորությունները
Առողջություն4 hours ago

Ուռուցքաբանը ներկայացրել է կրծքագեղձի քաղցկեղի հիմնական ռիսկերը և վաղ հայտնաբերման հնարավորությունները