Քաղաքականություն
Կոբախիձե․ Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանների հարցում աշխատանքը կշարունակվի
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Թբիլիսին բարեկամական հարաբերություններ ունի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ։
Նրա խոսքով՝ երկու երկրների հետ անհրաժեշտ է իրականացնել սահմանների դելիմիտացիա և դեմարկացիա։ Կոբախիձեն նշել է, որ այդ ուղղությամբ աշխատանքը հետագայում ևս կշարունակվի բարեկամական մթնոլորտում։
Աղբյուր՝ 168.am